header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱրարատԲանկը ներկայացրեց «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարի եզրափակիչ մասը
Կիսվել`
10.12.2024

ԱրարատԲանկը ներկայացրեց «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարի եզրափակիչ մասը


Դեկտեմբերի 4-ին «Կինոմոսկվա» կինոթատրոնում կայացավ ԱրարատԲանկի ֆինանսավորմամբ նկարահանված «Ոտքի կանգնելու կամքը.» փաստավավերագրական եռաշարքի երրորդ և եզրափակիչ մասի պրեմիերան: Ֆիլմը գլոբալ հիբրիդային պատերազմի պայմաններում սեփական ինքնությունը պահպանելու կարևորության մասին է։

 «2020-ի պատերազմից հետո շատ ընկճված ու դեպրեսիվ վիճակում էինք, ինչը նորմալ է, բայց քանի որ պատմություն չգիտենք, հոգեբանությանը ծանոթ չենք, ինֆորմացիոն պատերազմը մեզ համար նորություն է, այդ ամենը բոլորիս վրա ավելի ուժեղ է ազդում, քան պիտի լիներ: Ամեն պատերազմից հետո կան նաև ոտքի կանգնելու շատ ելքեր, որոնք մենք չենք օգտագործում»,- ընդգծել է Վահե Սուքիասյանը:

Մհեր Անանյանը վստահ է՝ միշտ էլ հնարավոր է ոտքի կանգնել, սակայն դրան հասնելու համար պետք է յուրաքանչյուրն իր ներդրումն ունենա. «Ցանկացած մարդ պիտի գտնի այն գենետիկ հիմքը, որով կառաջնորդվի ու կորոշի, թե ոտքի կանգնելու ճանապարհին ինչ ազդակներ կարող է հաղորդել մյուսներին։ Բոլորս պետք է աշխատենք և համախմբվենք հասարակությունն առողջացնելու շուրջ»:

Եռաշարքի բոլոր ֆիլմերը հասանելի են ռեժիսոր Վահե Սուքիասյանի և ԱրարատԲանկի  պաշտոնական «Յութուբ» սոցիալական հարթակներում։ 

«Ոտքի կանգնելու կամքը» եռաշարքի եզրափակիչ ֆիլմի կինոդիտմանը ներկա էին ԱրարատԲանկի խորհրդի և վարչության անդամներ, ՀՀ Կենտրոնական բանկի, Բանկերի միության, գործընկեր բանկերի, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների ներկայացուցիչներ, ԱրարատԲանկի աշխատակիցներ և ուսանողներ։

Էջը թարմացվել է` 10.12.2024 | 21:50

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: