ԱրարատԲանկը և «4090 Բարեգործական» հիմնադրամը՝ հանուն կրթության
ԱրարատԲանկը, հավատարիմ մնալով իր սոցիալական պատասխանատվության սկզբունքներին, երրորդ անգամ հանդես է գալիս որպես «4090 Բարեգործական» հիմնադրամի կազմակերպած բարեգործական համերգի գլխավոր հովանավոր։ Այս անգամ բանկը հովանավորում է «Aznavour 100» համերգը, որը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին, ժամը 19։00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։
Համերգը նվիրված է մեծանուն երաժիշտ և բարերար Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին։ Ծրագրում հնչելու են Ազնավուրի հանրահայտ ստեղծագործությունները՝ ֆրանսիացի երգիչ Ժյուլ Գրիզոնի կատարմամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ և մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Գործիքավորման հեղինակն է ճապոնացի վիրտուոզ երաժիշտ Նոբույուկի Նակաջիման, ով նաև հանդես կգա որպես դաշնակահար։
Համերգի ողջ հասույթն ուղղվելու է 2016 և 2020 թվականների պատերազմների և դրանց հաջորդող մարտական գործողությունների մասնակից ուսանողների կրթավճարների տրամադրմանը։ Հիմնադրամի նախորդ երկու՝ «Սիմֆոնիկ Մանսուրյան» և «Մենք ու Մունք» շախմատի և ջազի բարեգործական համերգների արդյունքում, որոնց գլխավոր հովանավորը ևս ԱրարատԲանկն էր, հավաքագրվել է ավելի քան 22 միլիոն դրամ, որն ամբողջությամբ ուղղվել է պատերազմի մասնակից ուսանողների կրթավճարների տրամադրմանը։
«Aznavour 100» համերգը ԱրարատԲանկի կողմից իրականացվող Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված երկրորդ սոցիալական նախաձեռնությունն է։
Կապված նորություններ
- 01.12.2023 ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ և «4090 Բարեգործական» հիմնադրամի համատեղ երկրորդ նախագիծը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության Հայաստանում առաջին անգամ կներկայացվի «Շախմատ և ջազ» ձևաչափը
- 16.12.2024 ԱրարատԲանկը և «4090 Բարեգործական» հիմնադրամը՝ հանուն կրթության Այս անգամ բանկը հովանավորում է «Aznavour 100» համերգը
Էջը թարմացվել է` 16.12.2024 | 20:11
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: