header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱրարատԲանկը՝ «Տարվա խոշոր ընկերություն» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում
Կիսվել`
23.12.2024

ԱրարատԲանկը՝ «Տարվա խոշոր ընկերություն» կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում


2024թ․-ի դեկտեմբերի 13-ին DoubleTree by Hilton հյուրանոցում կայացած Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) առաջին «Նվիրում» մրցանակաբաշխության ժամանակ ԱրարատԲանկն արժանացել է «Տարվա խոշոր ԿՍՊ ընկերություն» գլխավոր մրցանակին։

Մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր ԱյՍիՍի Հայաստանի ազգային կոմիտեի կողմից՝ համաշխարհային ԱյՍիՍի կազմակերպության աջակցությամբ։ Միջոցառման նպատակն էր ճանաչել և գնահատել հայկական և միջազգային բիզնես ընկերությունների ներդրումը շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական աջակցության և պատշաճ կորպորատիվ կառավարման ոլորտներում։

ԱյՍիՍի Հայաստանի ազգային կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Կարել Հոֆստրան նշեց. «ԱրարատԲանկի նվիրվածությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներին օրինակելի է: Բանկը ցուցաբերել է առաջնորդություն՝ ներդնելով կայուն զարգացման գործելակերպ և խթանելով դրական փոփոխություններ մեր հասարակության մեջ: Այս մրցանակը վկայում է նրանց ջանքերի և իրական ազդեցության մասին»:

Մրցանակաբաշխության հաղթողները որոշվել են հեղինակավոր և անկախ ժյուրիի կողմից, որի կազմում ընդգրկված էին՝ ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնկը, Սան Խոսեի պետական համալսարանի 30-րդ (նախկին) նախագահ, Համալսարանների և քոլեջների կառավարման խորհուրդների գործադիր փոխնախագահ Մերի Փափազյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը և Հիմնադրամների խորհրդական (Գիտական նորարարության և կրթության կենտրոն հիմնադրամ) Րաֆի Բաղդջյանը։

«Նվիրում 2024» մրցանակաբաշխության մյուս անվանակարգերում հաղթող են ճանաչվել Գրանթ Թորնթոն ՓԲԸ-ն «Տարվա ՓՄՁ ընկերություն» անվանակարգում, իսկ «Տարվա ԿՍՊ առաջնորդ» անվանակարգում՝ Յուքոմ ՓԲԸ-ի ղեկավար Ռալֆ Յիրիկյանը։

Էջը թարմացվել է` 23.12.2024 | 22:08

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: