header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Ամփոփվել են ԱրարատԲանկի և «4090» հիմնադրամի «Aznavour 100» բարեգործական համերգի արդյունքները
Կիսվել`
30.12.2024

Ամփոփվել են ԱրարատԲանկի և «4090» հիմնադրամի «Aznavour 100» բարեգործական համերգի արդյունքները


ԱրարատԲանկը և «4090» հիմնադրամը ամփոփել են «Aznavour 100» բարեգործական համերգի արդյունքները։ Համերգի ընթացքում հավաքագրվել է 15,758,850 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կուղղվի պատերազմի մասնակից 118 ուսանողների կրթավճարների տրամադրմանը:

Հարկ է նշել, որ նախորդ երկու՝ «Սիմֆոնիկ Մանսուրյան» և «Մենք ու Մունք» շախմատի և ջազի բարեգործական համերգների արդյունքում, որոնց գլխավոր հովանավորը ևս ԱրարատԲանկն էր, հավաքագրվել է ավելի քան 22 միլիոն դրամ, որն արդեն իսկ ուղղվել է պատերազմի մասնակից ուսանողների կրթավճարների տրամադրմանը:

«Aznavour 100» համերգը ԱրարատԲանկի կողմից իրականացվող Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված երկրորդ սոցիալական նախաձեռնությունն է։ Միջոցառումը ևս մեկ անգամ վկայում է Բանկի՝ կրթության և մշակույթի ոլորտում իր ներդրման կարևորության մասին:

Էջը թարմացվել է` 30.12.2024 | 17:13

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: