
ԱրարատԲանկ․ հոգատարություն հայրենիքի պաշտպաններին
2022 թվականից սկսած՝ ԱրարատԲանկը միացավ հայրենիքի պաշտպանների՝ պատերազմի մասնակից ուսանողների կրթության ապահովման նախաձեռնությանը։
Աջակցության այս նախաձեռնությունը սկզբնավորվեց ԱրարատԲանկի և «4090 Բարեգործական» հիմնադրամի միջև համագործակցության շրջանակում՝ նպաստելով 44-օրյա և 4-օրյա պատերազմների մասնակից քաջարի զինվորների կրթությանը:
Հիմնադրամի շահառուները, որոնք ծառայել են հայկական բանակում, այսօր շարունակում են իրենց ներդրումն ունենալ մեր երկրի զարգացման գործում՝ այս անգամ կրթության միջոցով: Համագործակցությունից ի վեր ԱրարատԲանկի ներդրումը կազմել է 25,946,400 ՀՀ դրամ: Կազմակերպվել են բազմաթիվ հաջողված բարեգործական միջոցառումներ, այդ թվում՝
- «Aznavour 100» բարեգործական համերգը, որի ընթացքում հավաքագրվել է 15,758,850 ՀՀ դրամ,
- «Մենք ու Մունք» հայկական ջազի և շախմատի երեկոն, որի շրջանակում հավաքագրվել է 11,000,000 ՀՀ դրամ,
- «Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգը, որի հասույթը կազմել է 11,101,000 ՀՀ դրամ։
Հավաքագրված 37,859,850 ՀՀ դրամը ուղղվել է պատերազմի մասնակից 118 ուսանողների կրթավճարների տրամադրմանը։
Կազմակերպվել են նաև Արագած լեռան բարեգործական վերելքն ու «Կանայք հանուն կրթության» բարեգործական նախաճաշերը, որոնց արդյունքում հավաքագրված գումարը՝ 1,926,000 ՀՀ դրամը ևս ուղղվել է կրթավճարների տրամադրմանը։
Վերոնշյալ նախաձեռնություններն, ինչպես նաև 5 տարվա ընթացքում ԱրարատԲանկի կողմից իրականացված սոցիալական ծրագրերը շարունակությունն են այն բարեգործական նախաձեռնությունների, որոնք իրականացվել են բանկի խոշոր բաժնետերերի՝ Բեգլարյանների ընտանիքի կողմից պատերազմի ընթացքում՝ ինչպես սեփական նախաձեռնությամբ, այնպես էլ Հիմք հիմնադրամի միջոցով՝ օգնելով բռնի տեղահանված մեր հայրենակիցներին: Արդյունքնում ԱրարատԲանկի և «Ֆլեշ» ընկերության համատեղ ներդրումը կազմել է 105,351,000 ՀՀ դրամ։
Կապված նորություններ
-
02.09.2024
ԱրարատԲանկ․ բարձրանում ենք Արագած հանուն հերոսների կրթության Դեպի Արագած վերելքի գլխավոր հովանավորն էր ԱրարատԲանկը
-
16.12.2024
ԱրարատԲանկը և «4090 Բարեգործական» հիմնադրամը՝ հանուն կրթության Այս անգամ բանկը հովանավորում է «Aznavour 100» համերգը
-
26.12.2024
Ամանորյա հոգատարություն սահմանամերձ գյուղերին. ԱրարատԲանկի նվերները՝ 400 երեխայի ԱրարատԲանկի թիմը միավորվեց «Բարի մամա» ամանորյա բարի նախաձեռնության շուրջ
-
30.12.2024
Ամփոփվել են ԱրարատԲանկի և «4090» հիմնադրամի «Aznavour 100» բարեգործական համերգի արդյունքները Հավաքագրված 15,758,850 ՀՀ դրամը կուղղվի պատերազմի մասնակից 118 ուսանողների կրթավճարների տրամադրմանը
Էջը թարմացվել է` 27.01.2025 | 22:00
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: