header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱրարատԲանկը կրկին արժանացել է Ria Money Transfer-ի «Տարվա գործընկեր» մրցանակին
Կիսվել`
13.02.2025

ԱրարատԲանկը կրկին արժանացել է Ria Money Transfer-ի «Տարվա գործընկեր» մրցանակին


ԱրարատԲանկը 2024թ. արդյունքներով արժանացել է Ria Money Transfer համակարգի «Տարվա գործընկեր» մրցանակին։

Մրցանակը շնորհվել է՝ հաշվի առնելով իրականացված գործարքների ծավալն ու քանակը, սպասարկման որակը, համապատասխանությունը ՓԼԱՖ կանոններին, համատեղ արշավների արդյունավետության աստիճանը։

«Մեզ համար մեծ պատիվ է Ria Money Transfer համակարգի կողմից արժանանալ այս հեղինակավոր մրցանակին։ Սա ոչ միայն ձեռքբերում է, այլ նաև նոր խթան՝ առավել բարձր արդյունքների հասնելու համար։ Ներկա աշխարհաքաղաքական պայմաններում կշարունակենք ամրապնդել մեր դիրքերը և ապահովել կայուն զարգացում», - նշել է ԱրարատԲանկի Միջազգային գործառնությունների վարչության ղեկավար Զարուհի Մելքոնյանը։

Հատկանշական է, որ 2023թ. բանկին շնորհվել է «Բիզնեսի ընդլայնման նվաճումների» մրցանակ՝ հաշվի առնելով 2012թ․-ից ի վեր գործարքների քանակային և ծավալային կայուն, մշտական աճը։

Նշենք, որ Ria Money Transfer-ը գործում է աշխարհի ավելի քան 160 երկրում՝ ապահովելով դրամական փոխանցումների հուսալի և արագ սպասարկում։

 

 

Կապված նորություններ

Էջը թարմացվել է` 13.02.2025 | 19:32

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: