
ԿարդաLove 2025․ ԱրարատԲանկը գրքի փառատոնի գլխավոր հովանավորն է
ԿարդաLove գրքի փառատոնը, որն այս տարի առաջին անգամ անցկացվում է ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ, փետրվարի 15-16-ը հրավիրում է գրքասերներին Էլիտ Պլազա բիզնես կենտրոն (Խորենացի 15)՝ մեկ հարկի տակ նշելու տարվա ամենագրքային օրերը։
Երրորդ տարին անընդմեջ կազմակերպվող փառատոնի շրջանակում այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու բազմաթիվ գրական միջոցառումների, գրքերի շնորհանդեսների, վարպետության դասերի և հանդիպումների սիրված գրողների ու արտիստների հետ։ Ծրագրում ներառված են թատերականացված ներկայացում, պոեզիայի երեկո և այլ հետաքրքիր միջոցառումներ։
Փառատոնի շրջանակում գործող գրքերի մեծ ցուցահանդես-վաճառքի ընթացքում ԱրարատԲանկի քարտապանները կստանան հատուկ արտոնություններ։ Յուրաքանչյուր գնորդ կստանա շահավետ զեղչեր՝ սկսած 20%-ից, իսկ ԱրարատԲանկի քարտապանները կստանան լրացուցիչ 5% զեղչ։ Ավելին՝ երկրորդ գրքի համար գործում է 50% զեղչ, իսկ երրորդ, ամենացածր արժեքով գիրքը տրվում է որպես նվեր։
Գնումներ կատարած այցելուները կմասնակցեն խաղարկության՝ 50,000 դրամ արժողությամբ նվեր քարտ և փառատոնի գործընկերների նվերներ շահելու հնարավորությամբ։
Կապված նորություններ
-
08.10.2024
ԱրարատԲանկն երկու տարում ավելի քան 6 մլն դրամ է հատկացրել նորարարական գաղափարներին ԱրարատԲանկն երկու տարի աջակցում է նորարարական գաղափարների մրցույթին
-
15.10.2024
ԱրարատԲանկը՝ Մատենադարանի նոր լաբորատորիայի և սեմինարի հովանավոր Լաբորատորաիան կբարձրացնի Մատենադարանի ձեռագրերի վերականգնման կարողությունները
-
03.12.2024
«Ոտքի կանգնելու կամքը»․ ֆիլմաշար՝ ԱրարատԲանկի ֆինանսավորմամբ Սա ԱրարատԲանկի կողմից ֆինանսավորված եռաշարքի երրորդ և եզրափակիչ մասն է
-
26.12.2024
Ամանորյա հոգատարություն սահմանամերձ գյուղերին. ԱրարատԲանկի նվերները՝ 400 երեխայի ԱրարատԲանկի թիմը միավորվեց «Բարի մամա» ամանորյա բարի նախաձեռնության շուրջ
-
27.01.2025
ԱրարատԲանկ․ հոգատարություն հայրենիքի պաշտպաններին 2022 թվականից սկսած՝ ԱրարատԲանկը պատերազմի մասնակից ուսանողների կոքղին է
Էջը թարմացվել է` 19.02.2025 | 15:45
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: