header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱրարատԲանկի աշխատակիցները հաղորդակցվեցին Շուրիշկանի խնդրակատար ավետարանի զորությանը
Կիսվել`
11.04.2025

ԱրարատԲանկի աշխատակիցները հաղորդակցվեցին Շուրիշկանի խնդրակատար ավետարանի զորությանը


ԱրարատԲանկի աշխատակիցները՝ գործադիր տնօրեն Մհեր Անանյանի գլխավորությամբ, մասնակից եղան «Թաքուցյալ մատյաններ» ցուցադրությունների շրջանակում կազմակերպված Շուրիշկանի ավետարանի ցուցադրությանը՝ մշակութային յուրօրինակ մթնոլորտում հաղորդակից լինելով ավետարանի զորությանը և այն պահոց վերադարձնելու արարողությանը։  

Կարևորելով ԱրարատԲանկի ներդրումն ու աջակցությունը Մատենադարանի զարգացման գործում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարությունը սիրով հրավիրել էր բանկի ղեկավարներին և աշխատակիցներին`ապրիլի 10-ին մասնակից լինելու Շուրիշկանի Ավետարանի բացառիկ ցուցադրության փակման արարողությանը։

Մեկ ամիս շարունակ՝ մարտի 10-ից մինչև ապրիլի 10-ը, Մատենադարանում Շուրիշկանի ավետարանի ցուցադրության ընթացքում, հազարավոր այցելուներ մեր հայրենիքի և Սփյուռքի տարբեր բնակավայրերից հնարավորություն ունեցան դիմել խնդրակատար ավետարանին։

«Թող շատանան Մատենադարան եկող մարդիկ և դուրս գան այստեղից ավելի արժեքավոր հայ դարձած։ Մենք ուրախ ենք, որ այդ գործում ունենք մեր փոքր ներդրումը և խոսքը միայն ֆինանսական աջակցության մասին չէ»,-  ներկաներին դիմեց ԱրարատԲանկի գործադիր տնօրեն, Վարչության նախագահ Մհեր Անանյանը։

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց և կազմակերպություններին, որոնք աջակցել են Մատենադարանին՝ առանձնացնելով ԱրարատԲանկի կարևոր դերը։ Նա անդրադարձավ Շուրիշկանի Ավետարանը Մատենադարանին նվիրաբերող Մատթեոս Ծառուկյանի ընտանիքին` նշելով, որ  նրանց ժառանգները ևս ներկա են միջոցառմանը և կրում են արժեքների նկատմամբ իրենց նախնիների պատասխանատվությունը։

«Ուզում եմ, որ Շուրիշկանի Ավետարանի կարևոր բարեխոսությունը, աստվածանվեր ազդեցությունը դիպչի Հայաստանի, հայ ազգի արմատին»,- Վահե Ծառուկյանի բարեմաղթանքն անձնական չէր՝ թող Ավետարանի, և առհասարակ, մեր բոլոր սրբությունների միջնորդությամբ մեր երկիրը դուրս  գա այս վտանգավոր շրջափուլից և մեր բոլոր գործողությունները պսակվեն հաջողությամբ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Կապված նորություններ

Էջը թարմացվել է` 11.04.2025 | 20:01

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: