
ԱրարատԲանկը Leasing EXPO 2025-ին՝ հանդես կգա մինչև 35% cashback-ի հնարավորությամբ լիզինգի առաջարկով
Ապրիլի 18-20-ը տեղի կունենա Leasing EXPO/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում ցուցահանդեսը։ Եռօրյա էքսպոյի ընթացքում ԱրարատԲանկի տաղավարի մոտ այցելուներին կդիմավորեն լիզինգի փորձագետները՝ տրամադրելով խորհրդատվություն և պատասխանելով ֆինանսական վարձակալության հետ կապված հարցերին։
Այս տարի ԱրարատԲանկը ներկայանում է բացառիկ առաջարկով՝ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շրջանակում առաջարկելով լիզինգի գրավիչ պայմաններ՝ մինչև 35% հետվճարի (cashback) հնարավորությամբ:
" ԵՄ-ն բիզնեսի համար" (EU4BUSINESS) նախաձեռնություն-ՎԶԵԲ վարկային գիծ ծրագիր
- Հիմնական միջոցների ձեռքբերում՝ տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, գյուղատնտեսական տեխնիկա,
- Էներգախնայող շինարարական աշխատանքների իրականացում (բացառությամբ բազմաբնակարան շենքերի)։
Հետվճար տրամադրվում է լիզինգի գումարի մինչև 15%-ի չափով։
Լիզինգառուներին տրամադրվում է նաև՝
- հավելյալ 20% հետվճար, եթե լիզինգառուն Արցախի Հանրապետությունից Հայաստան է տեղափոխվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում և ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով կարող է համարվել տեղահանվածների աջակցության որևէ ծրագրի շահառու,
- հավելյալ 15% հետվճար (մինչև 60,000 եվրո), եթե առնվազն վերջին 6 ամսվա ընթացքում լիզինգառուի գրանցված աշխատակիցների նվազագույնը 10%-ը կամ 10 անձը հանդիսանում են «տեղահանվածներ»:
GEFF ծրագիրը ներառում է՝
- Կանաչ տնտեսության ներդրումներ (լիզինգ),
- Նվազագույնը 20% էներգախնայողություն ապահովող տեխնոլոգիաներ,
- Ջերմոցային գազերի արտանետումների նվազեցում,
- Ռեսուրսախնայողություն՝ ջրօգտագործման, նյութերի կիրառման/թափոնի առաջացման կրճատում,
- Հետվճար՝ լիզինգի գումարի մինչև 15%-ի չափով՝ արևային ՖՎ կայանների, արևային ջրատաքացուցիչների, էլեկտրական տրանսպորտային միջոցների լիցքավորման ենթակառուցվածքների, արևային մարտկոցների համար,
- Հետվճար՝ լիզինգի գումարի մինչև 10%-ի չափով՝ էլեկտրոմոբիլների ձեռքբերման դեպքում:
Ցուցահանդեսը տեղի կունենա Մերիդիան էքսպո կենտրոնում (Ոսկերիչների 1), ժամը՝ 12։00-20։00-ին, մուտքն անվճար է` պարտադիր գրանցմամբ։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
Էջը թարմացվել է` 17.04.2025 | 21:09
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: