header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ԱրարատԲանկը Leasing EXPO 2025-ին՝ հանդես կգա մինչև 35% cashback-ի հնարավորությամբ լիզինգի առաջարկով
Կիսվել`
17.04.2025

ԱրարատԲանկը Leasing EXPO 2025-ին՝ հանդես կգա մինչև 35% cashback-ի հնարավորությամբ լիզինգի առաջարկով


Ապրիլի 18-20-ը տեղի կունենա Leasing EXPO/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում ցուցահանդեսը։ Եռօրյա էքսպոյի ընթացքում ԱրարատԲանկի տաղավարի մոտ այցելուներին կդիմավորեն լիզինգի փորձագետները՝ տրամադրելով խորհրդատվություն և պատասխանելով ֆինանսական վարձակալության հետ կապված հարցերին։

Այս տարի ԱրարատԲանկը ներկայանում է բացառիկ առաջարկով՝ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շրջանակում առաջարկելով լիզինգի գրավիչ պայմաններ՝ մինչև 35% հետվճարի (cashback) հնարավորությամբ:

" ԵՄ-ն բիզնեսի համար" (EU4BUSINESS) նախաձեռնություն-ՎԶԵԲ վարկային գիծ ծրագիր

  • Հիմնական միջոցների ձեռքբերում՝ տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, գյուղատնտեսական տեխնիկա,
  • Էներգախնայող շինարարական աշխատանքների իրականացում (բացառությամբ բազմաբնակարան շենքերի)։

Հետվճար տրամադրվում է լիզինգի գումարի մինչև 15%-ի չափով։

Լիզինգառուներին տրամադրվում է նաև՝

  • հավելյալ 20% հետվճար, եթե լիզինգառուն Արցախի Հանրապետությունից Հայաստան է տեղափոխվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում և ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով կարող է համարվել տեղահանվածների աջակցության որևէ ծրագրի շահառու,
  • հավելյալ 15% հետվճար (մինչև 60,000 եվրո), եթե առնվազն վերջին 6 ամսվա ընթացքում լիզինգառուի գրանցված աշխատակիցների նվազագույնը 10%-ը կամ 10 անձը հանդիսանում են «տեղահանվածներ»:

GEFF ծրագիրը ներառում է՝

  • Կանաչ տնտեսության ներդրումներ (լիզինգ),
  • Նվազագույնը 20% էներգախնայողություն ապահովող տեխնոլոգիաներ,
  • Ջերմոցային գազերի արտանետումների նվազեցում,
  • Ռեսուրսախնայողություն՝ ջրօգտագործման, նյութերի կիրառման/թափոնի առաջացման կրճատում,
  • Հետվճար՝ լիզինգի գումարի մինչև 15%-ի չափով՝ արևային ՖՎ կայանների, արևային ջրատաքացուցիչների, էլեկտրական տրանսպորտային միջոցների լիցքավորման ենթակառուցվածքների, արևային մարտկոցների համար,
  • Հետվճար՝ լիզինգի գումարի մինչև 10%-ի չափով՝ էլեկտրոմոբիլների ձեռքբերման դեպքում:

Ցուցահանդեսը տեղի կունենա Մերիդիան էքսպո կենտրոնում (Ոսկերիչների 1), ժամը՝ 12։00-20։00-ին, մուտքն անվճար է` պարտադիր գրանցմամբ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Էջը թարմացվել է` 17.04.2025 | 21:09

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: