Պահառություն և ռեեստրավարում
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը մատուցում է արժեթղթերի պահառության և ռեեստրավարման ծառայություններ, ինչպես նաև իրականացնում է Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների միջնորդավորում։
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն, հանդես գալով որպես Հայաստանի կետրոնական դեպոզիտարիա ԲԲԸ-ի հաշվի օպերատոր, իր հաճախորդներին է մատուցում հետևյալ ծառայությունները.
Հարգելիˊ հաճախորդ, եթե ձեր կարծիքով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից ձեր իրավունքները խախտվել են, ապա Դուք իրավունք ունեք խախտման վերաբերյալ գրավոր բողոք ներկայացնել Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա՝ խախտումը տեղի ունենալու կամ խախտման մասին Ձեզ հայտնի դառնալու պահից երեք ամսվա ընթացքում։
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն առաջարկում է թողարկողների կողմից թողարկված անվանական ոչ փաստաթղթային արժեթղթերի ռեեստրի վարման, այսինքն՝ գրանցված սեփականատերերի և նրանց պատկանող արժեթղթերի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, պահպանման և տրամադրման ծառայություն: Ռեեստրավարման հանձնված բաժնային, պարտքային և այլ ֆինանսական գործիքներով բոլոր գործառնությունները գրանցվում են ավտոմատացված միասնական համակարգի միջոցով։ Թողարկողներին տրամադրվում են տեղեկություններ ռեեստրում գրանցված արժեթղթերի սեփականատերերի և թողարկված արժեթղթերով կատարված գործառնությունների վերաբերյալ։
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն առաջարկում է թողարկողների կողմից թողարկված և տեղաբաշխված արժեթղթերի գրանցում ներդրողների արժեթղթերի հաշիվներում: Թողարկողներին հնարավորություն է տրվում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի միջնորդությամբ ՀԿԴ-ում գրանցել իրենց կողմից կատարված կորպորատիվ գործողությունների արդյունքները, ինչպես օրինակ՝ վերակազմակերպումը, որևէ դասի արժեթղթերի ձեռքբերումը, փոխարկումը, հետգնումը, բաժանումը, համախմբումը և այլն։
Արժեթղթերի պահառության շրջանակներում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի կողմից առաջարկվում են հետևյալ ծառայությունները․
- Հաշվետերերի արժեթղթերի հաշիվների վարում՝ ներառելով հաշիվների բացման, փոփոխման, պահպանման և փակման ծառայությունները.
- Հաշվետերերի արժեթղթերի փոխանցման, գրավադրման և գրավադրման դադարեցման գրանցում.
- Հաշվետերերին վերջիններիս արժեթղթերի հաշվից քաղվածքի և անհրաժեշտ այլ հաշվետվությունների տրամադրում:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
Արժեթղթերի հաշվի բացում, հաշվում առկա արժեթղթերի սպասարկում և փակում | |
Արժեթղթերի հաշվի բացում | անվճար |
Արժեթղթերի հաշվի սպասարկում (տարեկան վճար) | 3,000 ՀՀ դրամ |
Արժեթղթերի հաշվի փակում | անվճար |
Պարտատոմսերի հասարակ փոխանցում ցանկացած հիմքով ներառյալ “Ազատ առաքում” սկզբունքով (վճարում է փոխանցող կողմը (կամ շահագրգիռ կողմը)* | |
Պարտատոմսերի փոխանցում(ներառյալ ազատ առաքում |
1,000 ՀՀ դրամ |
Պարտատոմսերի փոխանցում "Առաքում վճարման դիմաց" (DVP) սկզբունքով ցանկացած հիմքով | |
Պարտատոմսերի DVP փոխանցում | 2,000 ՀՀ դրամ |
Արժեթղթերի գրավի արտադատական կարգով իրացում | |
Արժեթղթերի գրավի արտադատական կարգով իրացում |
5,000 ՀՀ դրամ |
Հաշվետիրոջ կամ նրա լիազորված ներկայացուցչի հանձնարարագրով տվյալ հաշվետիրոջ արժեթղթերի հաշվում արժեթղթերի գրավադրում | |
Գրավի իրավունքի գրանցում | 2,000 ՀՀ դրամ |
Հաշվետիրոջ կամ նրա լիազորված ներկայացուցչի արժեթղթերի կամ արժեթղթերի հաշվի սառեցման հանձնարարականի/դիմումի հիման վրա արժեթղթերի կամ արժեթղթերի հաշվի սառեցում | |
Սառեցում (կալանք, գործառնությունների իրականացման սահմանափակում) | 2,000 ՀՀ դրամ |
Կարգավորվող շուկայում կնքված գործարքների արդյունքում ՀՀ պետական պարտատոմսերով առևտրային արգելադրում | |
Առևտրային արգելադրում | Անվճար |
Գրավի, սառեցման, առևտրային արգելադրման և այլ սահմանափակումների դադարեցում | |
Գրավի, սառեցման, առևտրային արգելադրման և այլ սահմանափակումների դադարեցում |
Անվճար |
Հաշվետիրոջ հարցման հիման վրա Բանկի մոտ բացված արժեթղթերի հաշվից քաղվածքի կամ արժեթղթերի հաշվով կատարված գործառնությունների (այդ թվում` արժեթղթերի շարժի) մասին տեղեկանքի տրամադրում (առանց հիմք հանդիսացող փաստաթղթերի) | |
Արժեթղթերի հաշվից քաղվածքի տրամադրում | 500 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) |
Արժեթղթերի հաշվով կատարված գործառնությունների մասին տեղեկանքի տրամադրում | 2,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) |
Քաղվածք գրավառուի արժեթղթերի հաշվում գրանցված գրավի իրավունքների վերաբերյալ | 2,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) |
Հաշվետիրոջ հարցման հիման վրա Բանկի մոտ բացված արժեթղթերի հաշվից այլ տեղեկությունների (բացառությամբ գործառնությունների վերաբերյալ տեղեկությունների) վերաբերյալ արժեթղթերի հաշվից տեղեկանքի տրամադրում (առանց հիմքերի) | |
Թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկանք | 3,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) |
Հաշվետիրոջ հարցման հիման վրա Բանկի մոտ բացված արժեթղթերի հաշվից այլ տեղեկությունների (բացառությամբ գործառնությունների վերաբերյալ տեղեկությունների) վերաբերյալ արժեթղթերի հաշվից տեղեկանքի տրամադրում (հիմքերով) | |
Էլեկտրոնային եղանակով տեղեկանք | 5,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) |
Թղթային եղանակով տեղեկանք | 8,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) |
Անվանատիրոջ հաշվի բացում, փոփոխություն և հաշվում առկա արժեթղթերի հաշվի սպասարկում | |
Անվանատիրոջ հաշվի բացում | 10,000 ՀՀ դրամ |
Անվանատիրոջ հաշվում ներառված տեղեկությունների փոփոխության գրանցում | անվճար |
Անվանատիրոջ հաշվի սպասարկման վճար (տարեկան վճար) | 5,000 ՀՀ դրամ |
*Ներառում է պարտատոմսերով առքուվաճառքի, նվիրատվության, ժառանգության, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ վճռի հիման վրա (երբ տվյալ վճռով պարտապանը Կենտրոնական դեպոզիտարիան չէ), ինչպես նաև ցանկացած այլ հիմքով արժեթղթերի փոխանցում արժեթղթերի մեկ հաշվից մյուսին։
- Ընթացակարգ
- Հանձնման-ընդունման ակտ
- Տեղեկանք հավաստագրերի մասին
- Տեղաբաշխման հանձնարարագիր
- Հաշվի բացման հանձնարարագիր(ֆիզ. անձ)
- Հաշվի բացման հանձնարարագիր(իրավ. անձ)
- Արժեթղթերի սացման հանձնարարագիր
- Արժեթղթերի փոխանցման հանձնարարագիր
- Արգելադրման հանձնարարագիր
- Արգելադրման դադարեցման հանձնարարագիր
- Արժեթղթերի փոխարկման հանձնարարագիր
- Արժեթղթերի մարման հանձնարարագիր
- Արժեթղթերի չեղարկման հանձնարարագիր
- Տեղաբաշխվող արժեթղթերի սեփականատերերի ցուցակ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն առաջարկում է թողարված արժեթղթերի եկամուտների վճարման ծառայություն, ինչպես օրինակ՝ շահութաբաժինների, արժեկտրոնների և արժեթղթերի մարման հետ կապված վճարների կատարումը։ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի միջնոդրությամբ իրականացվում է հսկողություն արժեթղթերի շրջանառության և այլ սահմանափակումների նկատմամբ և տրամադրվում ծանուցում թողարկողին իր կողմից թողարկված արժեթղթերի փոխանցման և գրավադրման վերաբերյալ։
Էջը թարմացվել է` 11.09.2024 | 20:31
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: