header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Մեր պատմությունը և առաքելությունը
Կիսվել`

Մեր պատմությունը և առաքելութունը

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ձևավորվել է 1991 թվականից Հայաստանի ֆինանսական շուկայում գործող «Հայկապբանկ»-ի վերակազմավորման արդյունքում: Բանկը 2005թ.-ի սեպտեմբերին վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության, իսկ  2007թ.-ի օգոստոսին` բաց բաժնետիրական ընկերության:

30.06․23թ․ դրությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի կանոնադրական կապիտալը բաղկացած է 9,366,725 հազ․ ՀՀ դրամ անվանական արժեքով  1,873,345 հատ  բաժնետոմսերից։

Կապիտալում նշանակալից մասնակիցներն են․
1․ «ՖԼԵՇ» ՍՊԸ՝  68.36% մասնակցությամբ

Գործունեության տեսակ՝ վառելիք ներմուծող և վաճառող ընկերություն

Սեփականության ձև՝ ոչ պետական

2․ Բեգլարյան Բարսեղ՝ 21.37% մասնակցությամբ

Անուղղակի նշանակալից մասնակից․ Բեգլարյան Սանասար՝ 9.94% մասնակցությամբ։

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը  մատուցում է ֆինանանսական ծառայություններ թե՛ ֆիզիկական, և թե՛ իրավաբանական անձանց: Բանկն ունի 50 մասնաճյուղ: Բանկի աշխատակիցների թվաքանակը 12.09.2024թ.-ի դրությամբ կազմում է 1087 մարդ: Բանկում ներդրված են միջազգային բանկային նորարարական լավագույն տեխնոլոգիաները և կորպորատիվ կառավարման լավագույն փորձը:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը  Հայաստանի բանկերի միության անդամ է։ Բանկը հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսա ԲԲԸ-ի անդամ: Բորսային անդամի կարգավիճակը Բանկին հնարավորություն է տալիս առևտուր իրականացնելու բորսայում շրջանառվող գործիքներով:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ՀՀ կենտրոնական բանկի 2008 թվականի հուլիսի 17-ի N 1/723Ա որոշմամբ հաշվառվել է ապահովագրական գործակալների ռեգիստրում, որի վերաբերյալ Բանկին տրամադրվել է թիվ 25 Հաշվառման վկայական:

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Բանկի առաքելությունն է՝ նպաստել երկրի տնտեսության զարգացմանը՝ կրելով սոցիալական պատասխանատվություն հասարակության առջև` արժեքներ ստեղծելով բաժնետերերի, հաճախորդների և աշխատողների համար:

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Բանկի տեսլականն է՝ լինել կայուն, լայն և արդյունավետ մասնաճյուղային ցանց ունեցող հանրային Բանկ` օգտագործելով լավագույն միջազգային և նորագույն տեխնոլոգիաները, ունենալ առաջատար դիրքեր ՓՄՁ վարկավորման, առևտրի ֆինանսավորման, ներդրումային և թվային բանկինգի  ուղղություններով:

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ

  1. Հաճախորդներ` ձեռքբերված տարիների ընթացքում, որոնց համար Բանկն իրականացնում է որակյալ սպասարկում և մատուցում միջազգային մակարդակի ծառայություններ:
  2. Բաժնետերեր` կայուն զարգացում ու բարձր վարկանիշ ունեցող միջազգային և տեղական, որոնք ունեն անհրաժեշտ գիտելիքներ, հնարավորություններ և ունակություններ զարգացնելու Բանկը:
  3. Անձնակազմ, որն իր գիտելիքների, հմտությունների, Բանկի որդեգրած արժեքներին և առաքելությանը նվիրվածության շնորհիվ հանդիսանում է Բանկի գործունեության արդյունավետության և հաջողության գրավականը:
  4. Բանկային տեխնոլոգիաներ` լավագույն միջազգային և նորագույն` տեղայնացված ներքին միջավայրին:
  5. Միջազգային գործընկերներ, որոնք իրենց գիտելիքներով ու հարուստ փորձով հնարավորություն են տալիս դիվերսիֆիկացնել Բանկի կողմից ներգրավվող միջոցները և նպաստում են Բանկի զարգացմանը:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի նպատակն է՝ Հայաստանի բանկային համակարգում գրավել առաջատար դիրքեր` նպաստելով իր հաճախորդների, բաժնետերերի, անձնակազմի` ասել է թե ՀՀ բոլոր քաղաքացիների բարեկեցությանն ու կենսամակարդակի բարելավմանը, բարօրությանը:

 

Մենք իրականացնում ենք.


• Գործառույթներ արժեթղթերի շուկայում


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը 2007 թվականին, որպես ֆինանսական նոր գործիք, Հայաստանում թողարկել է կորպորատիվ արժեկտրոնային պարտատոմսեր, որոնք ցուցակվել են ՀՀ ֆոնդային բորսայի A-bond և B-bond հարթակներում: Բանկը արժեթղթերի շուկայի ամենաակտիվ մասնակիցներից է և արդեն քսանութերերորդ անգամ անընդմեջ իրականացնում է կորպորատիվ պարտատոմսերի թողարկումներ՝ 2007, 2008, 2009, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019, 2022, 2023 և 2024 թվականներին, որոնք ցուցակվել են ՀՀ ֆոնդային բորսայում: 2024թ.-ին Բանկի կողմից իրականացվել է կորպորատիվ պարտատոմսերի 2 թողարկում:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի կողմից իրականացվել է կորպորատիվ պարտատոմսերի 28 թողարկումներ, որոնք գնանշվել են ՀՀ ֆոնդային բորսայում, և որոնցից ներկայումս շրջանառության մեջ են գտնվում վեց դոլարային կորպորատիվ պարտատոմսեր:


AMX ֆոնդային բորսայի կողմից անցկացված «AMX մրցանակաբաշխություն 2023»-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը լավագույնն է ճանաչվել՝ «Կորպորատիվ պարտատոմսերի լավագույն տեղաբաշխող բորսայի կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման համակարգում» անվանակարգում:

Մենք մատուցում ենք ծառայություններ.

  • Քարտային շուկայում

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը թողարկում և սպասարկում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հեղինակավոր վճարահաշվարկային համակարգերի քարտեր: Բանկը հանդիսանում է Արմենիան քարդ ընկերության բաժնետեր և լիիրավ անդամ“MasterCard” վճարային համակարգի աֆիլիատ անդամ և “VISA International”վճարային համակարգի լիիրավ անդամ: 2013թ.-ից Բանկը, դառնալով համաշխարհային Diners Club վճարային համակարգի բացառիկ ներկայացուցիչը  Հայաստանում, թողարկում և սպասարկում է   Diners Club Young ProfessionalDiners Club Super Premium քարտերը: Բանկի սպասարկման ցանցը ներառում է 50 մասնաճյուղ, 1007 առևտրային կետ, 128 բանկոմատ Բանկի կողմից թողարկված քարտերի թիվը հասնում է շուրջ 140 000-ի:

  • Online շուկայում

Արդի մարտահրավերների և տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը, որպես ռազմավարական առաջնահերթություն դիտարկում է թվային բանկային ծառայությունների ստեղծման աշխատանքները:

2017 թվականին բանկը պատրաստեց ամբողջությամբ նոր ԱրարատՄոբայլ բջջային հավելվածը, որը, համեմատած նախկին հավելվածի հետ, ունի ոչ միայն ծառայությունների հեռահար սպասարկան ավելի լայն շրջանակ, այլ նաև ավելի հարմար է, ավելի պարզ, և հասանելի նաև ոչ բանկի հաճախորդներին։

Որից հետո արդեն ԱրարատՄոբայլը ներկայացավ իր հաճախորդներին արդեն փոփոխությունների նոր փուլով․ 

  • 2019 թվականին նոյեմբերին հանդես եկավ նոր դիզայնով
  • 2020 թվականի սեպտեմբերին` վերաբրենդավորվեց, ստացավ նոր կորպորատիվ ոճ
  • 2021 թվականին բանկն ամբողջովին վերաթողարկեց ԱրարատՄոբայլ բջջային հավելվածը, որի արդյունքում  ավելացան նոր ծառայություններ և հավելվածը սկսեց աշխատել անհամեմատ ավելի արագ։

Բանկը թարմացրեց պաշտոնական ինտերնետային կայքը 2018թ․, որտեղ Բանկի կողմից առաջարկվող մի շարք ծառայություններ արդեն հասանելի դարձան նաև օնլայն, մասնավորապես`  վճարային քարտերի պատվերը և անհատական պահատեղերի ծառայությունների համար դիմելու հնարավորությունները:Իսկ 2021թ․-ին վերաբրենդավորվեց կայքը, որի շրջանակում ավելացան նոր ծառայություններ և նոր հնարավորություներ։ 

  • Միջազգային փոխանցումների շուկայում

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը հանդիսանում է միջազգային SWIFT վճարային համակարգի մասնակից: Իրականացնում է միջազգային արագ դրամական փոխանցումներ Money Gram, Ria Money Transfers, Intel Express, Moneytun համակարգերով:

Մեր գործընկերներն են.

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը համագործակցում է 13 միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցների հետ, այդ թվում`

  • Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD), 
  • Գերմանական KFW բանկի,
  • Սևծովյան Առևտրի և Զարգացման բանկի (ՍԱԶԲ),
  • Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության (FMO),  
  • Հարավ-Արևելյան Եվրոպական հիմնադրամի (EFSE),
  • ResponsAbility Global Microfinance հիմնադրամի
  • և այլն:  

Կանոնադրություն

Լիցենզիա

Գրանցման վկայական

Էջը թարմացվել է` 11.12.2024 | 16:15

Տպել այս էջը

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: