header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Flight փոխանցում
Կիսվել`

Flight փոխանցում

«Flight». Լույսի արագությամբ փոխանցումներ բոլոր մեսինջերներով։

«Flight» հնարավորություն է տալիս կատարել 1,000 ՀՀ դրամից մինչև 1,000,000 ՀՀ դրամի և համարժեք արտարժույթի չափով փոխանցումներ WhatsApp, Viber, Messenger, SMS, Mail, Skype, Telegram և այլ մեսինջերներով ինչպես ԱՐԱՐԱՏԲԱՆԿ, այնպես էլ ԱրՔա համակարգի անդամ բանկերի քարտերին։

Հավելվածի ներբեռնում և գրանցում

Հավելվածը կարող եք ներբեռնել Google Play և/կամ App Store խանութներից ԱՆՎՃԱՐ QR կոդի սկանավորման միջոցով

Հավելվածում գրանցվելու տարբերակներ՝

  • Առցանց գրանցում։ Առանց բանկ այցելելու, լրացնելով քարտի տվյալները*
  • Հեռահար նույնականացում։ Հանդիսանալով կամ չհանդիսանալով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի հաճախորդ՝ «Առցանց նույնականացում» անձը հաստատող փաստաթղթով
  • Գրանցում հղումով։ Նույնականացում մասնաճյուղում կամ Զանգերի Կենտրոնի միջոցով

*Ուշադրություն։ Գրանցումը հնարավոր է միայն քարտի 3D անվտանգության համակարգի ակտիվ լինելու դեպքում։

Եթե քարտի 3D անվտանգության համակարգը ակտիվ չէ, կարող եք՝

  • carddep@araratbank.am էլեկտրոնային հասցեին նամակ գրել՝ նշելով, որ ցանկանում եք ակտիվացնել 3D անվտանգության համակարգը (բանկում գրանցված էլեկտրոնային հասցեից)
  • Զանգահարել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի զանգերի կենտրոն, նույնականանալ և դիմել քարտի 3D-ն ակտիվացնելու համար։
  • Մոտենալ Բանկի մասնաճյուղերից որևէ մեկը կամ գլխամասային գրասենյակ և լրացնել 3D անվտանգության համակարգի ակտիվացման դիմումը, որից հետո կարող եք առցանց գրանցվել համակարգում և կատարել բոլոր բանկային գործարքներն ԱրարատՄոբայլ հավելվածի միջոցով։

AraratMobile հավելվածից օգտվելու ուղեցույց

Flight փոխանցում

Flight փոխանցումների միջոցով կատարվում են լույսի արագությամբ փոխանցումներ ցանկացած կոնտակտով՝ WhatsApp, Viber, Messenger և այլն։

1.Ծառայությունից օգտվելու համար ԱրարատՄոբայլ հավելվածի օգտատերը․

  • ընտրում է ծառայությունը «Գլխավոր» մենյուից կամ «Փոխանցումներ» բաժնից,
  • ընտրում է հաշիվը, որտեղից ցանկանում է կատարել փոխանցումը,
  • նշում է գումարի չափը,
  • հաջորդ բացվող էջում կիսվում կամ ուղարկում է ձևավորված հղումը իր բջջային հեռախոսում առկա ցանկացած մեսինջերով (e-mail, Telegram, WhatsApp, Messenger և այլն)։

2.Հղումը ստանալուց և բացելուց հետո Ստացողը.

  • լրացնում է իր քարտի տվյալները,
  • հաստատում է գործարքը։

3․Գումարը ստանալուց հետո փոխանցողը ստանում է ծանուցում այն մասին, որ գործարքը հաստատվել է շահառուի կողմից։

4․Գումարը եռօրյա ժամկետում չստանալու դեպքում ավտոմատ կերպով հետ է վերադարձվում այն հաշվեհամարին, որից կատարվել էր գումարի ելքագրումը։

Ուշադրություն․ Ծառայությունը հասանելի է «Արքա» պրոցեսինգային համակարգի կողմից սպասարկվող ArCa, MasterCard, Visa բանկային քարտերի համար՝ բացառությամբ «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի քարտերի։ Փոխանցումն իրականացվում է անմիջապես։   

Flight փոխանցում առանց գրանցման

AraratMobile հավելվածում արդեն հասանելի է «Flight առանց գրանցման» ծառայությունը, որը հնարավորություն է տալիս օգտվել «Flight» ծառայությունից նաև այլ բանկի քարտապաններին։

1.Ծառայությունից օգտվելու համար ԱրարատՄոբայլ հավելվածի օգտատերը․

  • ընտրում է «Մուտք առանց գրանցման» կոճակը
  • ընտրում է ծառայությունը
  • ընտրում է արժույթը (AMD, USD, RUB, EUR)
  • նշում է քարտի համարը (կամ սկանավորում է քարտը)
  • նշում է քարտապանի անուն ազգանունը
  • նշում է քարտի վավերականության ժամկետը
  • նշում է քարտի CVV/CVC
  • նշում է փոխանցման ենթակա գումարը, որից հետո ներքևի դաշտում հայտնվում է միջնորդավճարով հաշվարկված գումարը 
  • սեղմում է փոխանցել կոճակը
  • ԱրՔա պրոցեսինգային համակարգի էջում ստուգում է մուտքագրված տվյալները և հաստատում
  • ստանում և մուտքագրում է հեռախոսահամարին ստացված 3D secure հաստատման կոդը և հաստատում
  • իր բջջային հեռախոսից ընտրում է ստացողի կոնտակտային որևէ տվյալ, ուղարկում կամ պատճենում է հղումը

2.Հղումն իր բրաուզերում ստանալուց և բացելուց հետո Ստացողը՝

  • լրացնում է իր քարտի տվյալները (IOS օպերացիոն համակարգի դեպքում՝ կարող է նաև սկանավորել քարտը)
  • հաստատում է գործարքը։

3․Գումարը ստանալուց հետո փոխանցողը ստանում է ծանուցում այն մասին, որ գործարքը հաստատվել է շահառուի կողմից։

4․Գումարը 6 ժամյա ժամկետում չստանալու դեպքում ավտոմատ կերպով հետ է վերադարձվում այն հաշվեհամարին, որից կատարվել էր գումարի ելքագրումը:

Ուշադրություն․ Ծառայությունը հասանելի է «Արքա» պրոցեսինգային համակարգի կողմից սպասարկվող ArCa, MasterCard, Visa բանկային քարտերի համար՝ բացառությամբ «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի քարտերի։ Փոխանցումն իրականացվում է անմիջապես։  

Էջը թարմացվել է` 30.06.2023 | 17:26

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: