header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Ուսանողական վարկ
Կիսվել`

Ուսանողական վարկ

Պետության կողմից սուբսիդավորվող ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ վարկեր: Ուսման ընթացքում մարվում են միայն տոկոսները, իսկ ուսման ավարտից հետո՝ մայր գումարն ու տոկոսագումարները:

  • Արժույթ

    ՀՀ դրամ

  • Առավելագույն գումար

    4.000.000 ՀՀ դրամ 4.000.000 ՀՀ դրամ` ուսումնառության ամբողջ ընթացքում առավելագույնը 5 մասնաբաժնով, ընդ որում յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` ոչ ավել, քան 800.000 ՀՀ դրամ` կախված ուսման վարձի չափից

  • Առավելագույն ժամկետ

    10 տարի

  • Տոկոսադրույք

    9%, փաստացի՝ 9,38% 9% որից պետության կողմից սուբսիդավորվելու է 2 տոկոսային կետ, բոլոր շահառուների համար 3 տոկոսային կետ` գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար

Տրամադրման պայմաններ

Վարկը տրամադրվում է Բանկի լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։ 

Վարկառու* ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որը հանդիսանում է պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ  պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգի բակալավրի (անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի), մագիստրոսի և կլինիկական օրդինատորի կրթական ծրագրով ուսումնառող ուսանող
Վարկի նպատակը Ուսման վարձի վճարում
Վարկի առավելագույն գումար 4.000.000 ՀՀ դրամ` ուսումնառության ամբողջ ընթացքում առավելագույնը 5 մասնաբաժնով (յուրաքանչյուր ուս. տարվա համար մեկ մասնաբաժին), ընդ որում յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` ոչ ավել, քան 800.000 ՀՀ դրամ` կախված ուսման վարձի չափից
Վարկի ժամկետ Առավելագույնը 10 տարի, որից ուսումնառության ընթացքում մարվում են միայն տոկոսներ (առավելագույնը 5 տարի), իսկ ուսումնառության ավարտից հետո կատարվում են վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ
Տարեկան տոկոսադրույք

 9%, որից պետության կողմից սուբսիդավորվելու է

  • 2 տոկոսային կետ, բոլոր շահառուների համար
  • 3 տոկոսային կետ` գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար

Փաստացի - 9,38%

Վարկի ապահովվածություն Մեկ երաշխավոր՝ ուսանողի ծնող, խնամակալ կամ այլ անձ
Վարկի և տոկոսագու­մարների մարումներ

Ամսական անուիտետային վճարներ

Վարկի տրամադրման եղանակ Անկանխիկ` փոխանցվում է ԲՈՒՀ-ի բանկային հաշվին
Ժամկետանց տոկոսագումարի/վարկի գծով տույժ Օրական 0.13%
Վարկի վաղաժամ մարման պահանջ Ուսանողը ԲՈՒՀ-ից դուրս մնալու դեպքում պարտավորվում է մարել ամբողջ վարկը և այդ պահի դրությամբ հաշվարկված տոկոսագումարը, ինչպես նաև առկայության դեպքում հաշվարկված տույժերը 
Վարկի վաղաժամկետ մարում Տույժեր չեն կիրառվում

*Վարկառուների վերաբերյալ տեղեկատվությունը կարող է փոխանցվել կամ բացահայտվել «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ին, ինչպես նաև ՀՀ Ֆինանսների նախարարությանը/ՀՀ Կառավարությանը։

Համագործակցող բուհերի ցանկ 

Հարգելի հաճախորդ, Ձեր վարկային դիմումների արդյունքում ձևավորված գնահատականները և հարցումների քանակը կարող են  ազդեցություն ունենալ Սքորինգային համակարգերում Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա:

Օգտակար տեղեկատվություն
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետն է 5 աշխատանքային օր։
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
  • Վարկի տրամադրման ժամկետն է 5 աշխատանքային օր՝ պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո։ 
  • Որոշման ընդունումից հետո անհրաժեշտ փաստաթղթերը հավաքագրելու և վարկը տրամադրելու առավելագույն ժամանակահատվածը սահմանված է 15 օր: Նշված ժամանակահատվածում վարկը չտրամադրելու դեպքում լիազոր մարմնի որոշումը համարվում է ուժը կորցրած և վերանայման դեպքում ներկայացվում է լիազոր մարմնի կրկնակի քննարկմանը

Վարկառուի և երաշխավորների վարկային պատմության պահանջ

  • Հայտի ներկայացման օրվա դրությամբ պոտենցիալ վարկառուն և երաշխավորը չպետք է ունենան չաշխատող պարտավորություններ

Երաշխավորի վարկունակության գնահատում

  • Համաձայն սպառողական վարկերի տրամադրման կարգի Մարում/եկամուտը սահմանել 45 %, իսկ ընդհանուր մարում/ եկամուտ չսահմանել

Ուսանողին ներկայացվող պահանջ

Հայտերի բավարարումն իրականացվում է՝ հաշվի առնելով ուսանողի առաջադիմությունը, այն է`

  • Առաջին կուրսի ուսանողից պահանջել դպրոցի ավարտական վկայականի պատճենը և պարզել ԲՈՒՀ ընդունվելու քննական առարկաներից ստացված միավորները
  • Երկրորդ և բարձր կուրսերի, ինչպես նաև մագիստրատուրայի ուսանողներից պահանջել ստուգման գրքույկի պատճենը

Վարկային հայտի բավարարման և մերժման գործոններ

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ

Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։ Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Ուշադրություն

Տեղեկացնում ենք, որ 16.08.2019թ.-ից սպառողական վարկերի գծով վաղաժամկետ մարումներ իրականացրած վարկառուները կարող են ստանալ վաղաժամկետ մարումից վճարված միջնորդավճարների մասով առաջացած վերադարձման ենթակա գումարները։ Գումարները ստանալու նպատակով հաճախորդները կարող են մոտենալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ մասնաճյուղեր կամ գլխամասային գրասենյակ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ։

Վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ, երաշխավոր(ներ)ին (առկայության դեպքում) կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կատարվում է  տույժերի հաշվարկում՝ համաձայն վարկային համաձայնագրի։

«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:

Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում տալ լրացուցիչ հարցեր։

Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում։

Վարկային պատմության եվ վարկային ամփոփ (սքոր) գնահատականի վերաբերյալ տեղեկատվություն

Ի՞նչ է վարկային պատմությունը

«Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն վարկային տեղեկատվությունը վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ, որոնք հաշվի են առնվում ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման, ինչպես նաև արտադրող և վաճառող կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից՝ տարաժամկետ վճարման սկզբունքով («ապառիկ») ապրանքների/ծառայությունների իրացման վերաբերյալ որոշում կայացնելու ընթացքում:

Վարկային պատմության կարևորությունը

Վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման հարցում կարևոր է  հաճախորդի վարկային պատմությունը։ Վարկային պատմությունը արտացոլվում է հաճախորդի համաձայնությամբ իր պարտավորությունների վերաբերյալ հարցման արդյունքում ստացված ամփոփ տեղեկատվության մեջ, որն իրենից ներկայացնում է տվյալ անձի վարկային վարքագիծը՝ գործող և մարված պարտավորությունների, կատարված վճարումների, ինչպես նաև երբևէ տրված երաշխավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը։ Դրական վարկային պատմություն հնարավոր է ձևավորել վարկերն առանց ուշացումների մարելու, դրանք նպատակային օգտագործելու դեպքում։

Վարկային զեկույցը գրավոր կամ էլեկտրոնային փաստաթուղթ է, որը պարունակում է վարկային տեղեկատվության սուբյեկտի (ֆիզիկական կամ իրավաբանական) և նրա կողմից ստանձնած տնտեսվարող կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկատվություն:

Զեկույցը կազմված է ԱՔՌԱ գործընկեր կազմակերպություններից ստացված տվյալների հիման վրա և արտացոլում է հարցման պահից վերջին 5 տարվա վարկային տվյալները:

Կիրառվող սքորի տեսակները

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից տրամադրվող որոշ վարկատեսակներում հաճախորդի վարկունակության գնահատման նպատակով կիրառվում են Բանկի սեփական սքոր գնահատման համակարգը։ Սքոր գնահատականը հաճախորդի վարկային պատմության, եկամուտների առկայության, վարկերի մարման ունակության և այլ տվյալների ուսումնասիրության հիման վրա ձևավորված վարկունակության և վարկարժանության թվային գնահատականն է:

ՖԱՅԿՈ սքոր գնահատականը հաճախորդի վարկային պատմության վերլուծության և վիճակագրական ուսումնասիրության արդյունքում հաշվարկված վարկարժանության թվային գնահատականն է։

Նոր վարկի տրամադրման/գործող վարկի գումարի ավելացման նպատակով կատարվող հարցումները կարող են նվազեցնել հաճախորդի ՖԱՅԿՈ սքոր գնահատականը։

Բանկի ներքին սքորինգային մեխանիզմի վրա ազդում են՝

1․ Վարկային պատմություն և ծանրաբեռնվածություն,

2․ Եկամուտ,

3․ Աշխատավայր և աշխատանքային փորձ,

4․ Այլ ցուցանիշներ։

 

Հարցման նպատակներ՝

Հարցման նպատակը Ազդեցությունը սքոր գնահատականի վրա Հարցման հաճախականությունը Ժամկետ
Վարկի տրամադրման հայտ Նվազում է Մեկանգամյա Վարկի տրամադրման հայտի դիտարկման ողջ ընթացքում
Գործող վարկի վերլուծություն (մոնիթորինգ) Չի ազդում Պարբերաբար Վարկի գործողության ողջ ժամանակահատվածում
Բանկի կողմից հաճախորդին վարկավորման առաջարկների ներկայացում Չի ազդում Պարբերաբար Բանկի կողմից հաճախորդին առաջարկներ ներկայացնելու համաձայնության տրամադրման դեպքում համաձայնության գործողության ողջ ժամանակահատվածում

Հարցում կատարելու համաձայնությունը պարտադիր է Վարկի տրամադրման հայտի դիտարկման և գործող վարկի և այլ ֆինանսավորման պայմանագրերի շրջանակում վերլուծության (մոնիթորինգի) իրականացման համար, իսկ Բանկի կողմից հաճախորդին առաջարկներ ներկայացնելու դեպքում հարցումն իրականացվում է միայն հաճախորդի կողմից համաձայնության տրամադրման դեպքում։ 

Որքա՞ն ժամանակ է պահպանվում վարկային պատմությունը

Համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթների, «վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է ներառվի վարկային զեկույցի տրամադրման պահին  նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն»։

Ինչպե՞ս բարելավել վարկային պատմությունը

Հաճախորդը կարող է բարելավել իր վարկային պատմությունը գործող վարկերը սպասարկելով ըստ մարման ժամանակացույցի՝ առանց ժամկետանցների, նվազեցնելով գործող վարկերի քանակները՝ դրանք մասամբ կամ ամբողջությամբ մարելով, ինչպես նաև ապահովելով տրված երաշխավորությունների մասով պարտավորությունների ժամանակին կատարումը։

Ո՞ւր դիմել, եթե վարկային պատմությունը սխալ է

Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող սուբյեկտներին (վարկային տեղեկատվության աղբյուրին): Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում Հաճախորդի ԱՔՌԱ անձնական գրասենյակից: ԱՔՌԱ-ի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:

Առավել մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է հետևյալ հղումներով`

Վարկի/լիզինգի գումար

...
...

Տարեկան տոկոսադրույք

...
...
Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար և չպետք է լինի` 0 պարունակությամբ:

ժամկետ Վճարվելիք տոկոսագումար Վարկի մասնակի մարում Ընդամենը վճարում
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
0 0 դր. 0 դր. 0 դր.
Ընդհանուր 0 դր. 0 դր. 0 դր.

Էջը թարմացվել է` 01.11.2024 | 15:55

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: