Անշարժ գույքի գրավով վարկ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎՈՎ վարկեր՝ եկամուտը հավաստող փաստաթղթերով կամ առանց դրանց: Կգործի 6 ամիս մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված՝ ՀՀ այլ բանկերում կամ վարկային կազմակերպություններում գործող գրավով ապահովված պարտավորությունների չափով վարկի տեղափոխման դեպքում:
-
Արժույթ
ՀՀ դրամ
-
Առավելագույն գումար
100,000,000 ՀՀ դրամ
-
Առավելագույն ժամկետ
120 ամիս
Վարկը տրամադրվում է Բանկի լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։
Եկամուտների վերլուծությամբ
Վարկառու | 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի վերջնաժամկետին պետք է չգերազանցի 65 տարեկանը |
Երաշխավոր * | 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի վերջնաժամկետին պետք է չգերազանցի 65 տարեկանը |
Վարկի նվազագույն գումար** | 3,000,000 ՀՀ դրամ |
Վարկի առավելագույն գումար | 100,000,000 ՀՀ դրամ |
Վարկի ժամկետ | 36-120 ամիս |
Վարկի տարեկան տոկոսադրույք | 36 - 60 ամիս՝ 14.5%, 61-96 ամիս՝ 15%, 97-120 ամիս՝ 16% |
Վարկի նպատակ*** | Սպառողական |
Տարեկան փաստացի տոկոսադրույք |
15.54% - 17.86% |
Գրավի տեսակ և Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն **** |
Անշարժ գույք (բնակարան, բնակելի տուն, հասարակական տարածք` բացառությամբ արտադրական տարածքների) գնահատված՝ լիկվիդային արժեքով։ Եթե անշարժ գույքը գտնվում է Երևան քաղաքում՝ վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը սահմանելով 80%, իսկ Երևանից դուրս գտնվող անշարժ գույքի համար վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը սահմանելով 70%։ |
Ժամկետանց պարտավորությունների (մայր գումար և/կամ տոկոսագումար) գծով տույժ |
օրական 0.13 տոկոս |
Վարկառուի և երաշխավորողների վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ | Վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում Վարկառուն չպետք է ունենա 45 օրից ավել ուշացումներ, որից վերջին մեկ տարվա ընթացքում՝ 30 օր (բացառությամբ երաշխավորությունների գծով), իսկ գործող վարկային պարտավորությունների վարկային ռիսկի դասը ստանդարտ է։ |
Հայտի ուսումնասիրության վճար | Չի սահմանվում |
Վարկային փաթեթի կազմման և սպասարկման միանվագ վճար | Չի սահմանվում |
Վարկի և տոկոսագումարների մարումներ |
Անուիտետային մարում։ Այլ բանկում գործող պարտավորությունները տեղափոխելու դեպքում, ըստ հաճախորդի դիմումի կարող է տրամադրվել նաև մինչև 6 ամիս մայր գումարի մարման արտոնյալ պայման (միայն տոկոսագումարների վճարմամբ) |
Վարկունակության գնահատում |
Ընդհանուր մարում/եկամուտ առավելագույն հարաբերակցությունը 50% (վարկառուի և երաշխավորի բոլոր վարկային պարտավորություններ) վարկառուի և երաշխավորի եկամուտ, բացառությամբ վարկառուի և երաշխավորի կողմից տրամադրված երաշխավորությունների գծով ամսական մարումներ): Հիմք է ընդունվում չհարկված եկամուտը |
Վարկի վաղաժամկետ մարման տուգանք***** | Չի կիրառվում մինչև 15,000,000 (տասնհինգ միլիոն) ՀՀ դրամը ներառյալ վարկերի նկատմամբ |
* Երաշխավորի առկայությունը պարտադիր չէ, եթե Վարկառուի կողմից ներկայացված եկամուտները բավարարում են սույն հավելվածի 15-րդ կետում նշված վարկունակության գնահատման պահանջին:
** Վարկի նվազագույն գումարից և նվազագույն ժամկետից շեղումներ կարող են լինել այն դեպքերում, երբ վարկավորումը իրականացվում է գործող Վարկային գլխավոր պայմանագրի շրջանակներում։
*** Ակցիայի շրջանակներում տրամադրված վարկային միջոցներով չեն կարող մարվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում գործող գրավով ապահովված վարկերը։
**** գրավի առարկա գույքը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպություններից մեկի կողմից, այդ թվում՝
- գույքը չպետք է լինի հասարակական կացարան կամ գտնվի մեկ այլ շինության` հանրակացարանի կամ հյուրանոցի տարածքում,
- անշարժ գույքը չպետք է գտնվի 3 և ավելի աստիճան վթարային շենքում,
- եթե գրավադրվող անշարժ գույքն առանձնատուն է, ապա այն գրավադրվում է ամբողջությամբ:
***** Պայմանագրի գործողության ժամկետի առաջին կեսում մարումների գրաֆիկով սահմանված վարկի մայր գումարի ամսական մարման չափից ավելին մարելու դեպքում վճարվում է տուգանք՝ մարումների գրաֆիկով սահմանված վարկի գումարի ամսական մարման չափը գերազանցող գումարի 1.5 %-ի չափով՝ [կիրառելի է 15,000,000 (տասնհինգ միլիոն) ՀՀ դրամը գերազանցող վարկերի նկատմամբ]։
Չփաստաթղթավորված եկամուտների վերլուծությամբ
Վարկառու | 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի վերջնաժամկետին պետք է չգերազանցի 65 տարեկանը |
Արժույթ | ՀՀ դրամ |
Վարկի նվազագույն գումար* | 3,000,000 ՀՀ դրամ |
Վարկի առավելագույն գումար | 100,000,000 ՀՀ դրամ |
Վարկի ժամկետ | 36-120 ամիս |
Վարկի տարեկան տոկոսադրույք ** | 36 - 60 ամիս՝ 15.99%, 61-96 ամիս՝ 16.99%, 97-120 ամիս՝ 17.5% |
Վարկի նպատակ*** | Սպառողական |
Տարեկան փաստացի տոկոսադրույք |
17.24% - 19.73% |
Գրավի տեսակ**** և Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն |
Անշարժ գույք (բնակարան, բնակելի տուն, հասարակական տարածք` բացառությամբ արտադրական տարածքների) գնահատված՝ լիկվիդային արժեքով։ Եթե անշարժ գույքը գտնվում է Երևան քաղաքում՝ վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը սահմանելով 70%, իսկ Երևանից դուրս գտնվող անշարժ գույքի համար վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը սահմանելով 60% |
Ժամկետանց պարտավորությունների (մայր գումար և/կամ տոկոսագումար) գծով տույժ |
օրական 0.13% |
Վարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ | Վարկային հայտի ներկայացման նախորդ 24 ամիսների ընթացքում Վարկառուն չպետք է ունենա 45 օրից ավել ուշացումներ, որից վերջին մեկ տարվա ընթացքում՝ 30 օր (բացառությամբ երաշխավորությունների գծով), իսկ գործող վարկային պարտավորությունների վարկային ռիսկի դասը ստանդարտ է։ |
Հայտի ուսումնասիրության վճար | Չի սահմանվում |
Վարկային փաթեթի կազմման և սպասարկման միանվագ վճար | Չի սահմանվում |
Վարկի և տոկոսագումարների մարումներ |
Անուիտետային մարում։ Այլ բանկում գործող պարտավորությունները տեղափոխելու դեպքում, ըստ հաճախորդի դիմումի, կարող է տրամադրվել նաև մինչև 6 ամիս մայր գումարի մարման արտոնյալ պայման (միայն տոկոսագումարների վճարմամբ) |
Վարկունակության գնահատում | Վարկառուի գործող բոլոր վարկային պարտավորությունների` ներառյալ տրամադրված երաշխավորությունների (բացառությամբ այլ անշարժ գույքի, ոսկու, ավտոմեքենայի, դրամական միջոցների գրավով ապահովված պարտավորությունների) և տրամադրվող վարկի հանրագումարը չի կարող գերազանցել նախատեսված վարկ/գրավ հարաբերակցության սահմանված ցուցանիշ +15%, գրավադրվող գույքի գնահատված լիկվիդային արժեքից |
Վարկի վաղաժամկետ մարման տուգանք***** | Չի կիրառվում մինչև 15,000,000 (տասնհինգ միլիոն) ՀՀ դրամը ներառյալ վարկերի նկատմամբ |
* Վարկի նվազագույն գումարից և նվազագույն ժամկետից շեղումներ կարող են լինել այն դեպքերում, երբ վարկավորումը իրականացվում է գործող Վարկային գլխավոր պայմանագրի շրջանակներում։
** 37-րդ ամից սկսած, վարկառուի դիմումի հիման վրա, Բանկը կատարում է տոկոսադրույքի նվազեցում՝ 1 տոկոսային կետի չափով, եթե վարկի գծով նախորդ 36 ամիսների ընթացքում ընդհանուր ժամկետանց օրերի հանրագումարը չի գերազանցել 10 օրը, այդ թվում՝ վերջին 6 ամիսների ընթացքում՝ 5 օրը (հիմք է ընդունվում վարկային քաղվածքը):
*** Ակցիայի շրջանակներում տրամադրված վարկերով միջոցներով չեն կարող մարվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում գործող գրավով ապահովված վարկերը։
**** գրավի առարկա գույքը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպություններից մեկի կողմից, այդ թվում՝
- գույքը չպետք է լինի հասարակական կացարան կամ գտնվի մեկ այլ շինության` հանրակացարանի կամ հյուրանոցի տարածքում,
- անշարժ գույքը չպետք է գտնվի 3 և ավելի աստիճան վթարային շենքում,
- եթե գրավադրվող անշարժ գույքը առանձնատուն է, ապա այն գրավադրվում է ամբողջությամբ:
***** Պայմանագրի գործողության ժամկետի առաջին կեսում մարումների գրաֆիկով սահմանված վարկի մայր գումարի ամսական մարման չափից ավելին մարելու դեպքում վճարվում է տուգանք՝ մարումների գրաֆիկով սահմանված վարկի գումարի ամսական մարման չափը գերազանցող գումարի 1.5 %-ի չափով՝ [կիրառելի է 15,000,000 (տասնհինգ միլիոն) ՀՀ դրամը գերազանցող վարկերի նկատմամբ]։
Վարկը տրամադրվում է Բանկի լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։
Վարկառու/Երաշխավոր* | 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը |
Վարկի նպատակը | Սպառողական նպատակներ |
Վարկի արժույթ | ՀՀ դրամ |
Վարկի գումար | 1,500,000 - 80,000,000 ՀՀ դրամ |
Վարկի ժամկետ | 36 - 120 ամիս |
Վարկի տոկոսադրույք | 36-60 ամիս՝ 15%, 61-96 ամիս՝ 16%, 97-120 ամիս՝ 17% (փաստ․՝ 16,32% - 22,64% ) |
Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն (լիկվիդային արժեք)/Գրավի տեսակ |
Անշարժ գույք՝ (բնակարան, բնակելի տուն, հասարակական տարածք` բացառությամբ արտադրական տարածքների) գնահատված լիկվիդային արժեքով Եթե անշարժ գույքը գտնվում է Երևան քաղաքում, վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը սահմանելով 80%, իսկ Երևանից դուրս գտնվող անշարժ գույքի համար վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը սահմանելով 70% |
Վարկի տրամադրման եղանակ | Անկանխիկ |
Վարկի և տոկոսագումարների մարումներ | Ամսական, հավասարաչափ ամորտիզացիա կամ անուիտետային մարում (անուիտետային մարման դեպքում՝ չվերականգնվող վարկային գիծ), իսկ այլ բանկում գործող գրավով ապահովված պարտավորությունների չափով տեղափոխման դեպքում ըստ հաճախորդի ցանկության կարող է տրամադրվել նաև 3 ամիս մայր գումարի մարման արտոնյալ պայման |
Հայտի ուսումնասիրության վճար | 5 000 ՀՀ դրամ |
Վարկային փաթեթի կազմման և սպասարկման վճար (միանվագ) | Վարկի գումարի 0,8%, նվազագույնը՝ 25,000 ՀՀ դրամ, իսկ առավելագույնը՝ 300,000 ՀՀ դրամ |
Ժամկետանց տոկոսագումարի/վարկի գծով տույժ | Օրական 0,13% |
Վարկի վաղաժամկետ մարում | Տույժեր չեն կիրառվում |
*Երաշխավորի առկայությունը պարտադիր չէ, եթե վարկառուի կողմից ներկայացված եկամուտները բավարարում են վարկունակության գնահատման պահանջին։
Տարիքային սահմանափակումից բացառություններ կարող են լինել այն դեպքերում, երբ վարկի մարման վերջնաժամկետին վարկառուի տարիքը չի գերազանցում 65 տարեկանը։
Հաճախորդի կողմից իրականացվող այլ վճարներ
Հարգելի հաճախորդ, Ձեր վարկային դիմումների արդյունքում ձևավորված գնահատականները և հարցումների քանակը կարող են ազդեցություն ունենալ Սքորինգային համակարգերում Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա:
Վարկը տրամադրվում է Բանկի լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։
Վարկառու* | 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, որի տարիքը չի կարող գերազանցել 55 տարեկանը |
Վարկի նպատակ | Սպառողական նպատակներ |
Վարկի գումար | 2,000,000 - 80,000,000 ՀՀ դրամ |
Վարկի ժամկետ | 36 -120 ամիս |
Վարկի տոկոսադրույք | 36 - 60 ամիս՝ 17%, 61-96 ամիս՝ 18%, 97-120 ամիս՝ 18,5% (փաստացի՝ 18,64% - 23,40%) |
Գրավի տեսակ և Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն |
Անշարժ գույք՝ (բնակարան, բնակելի տուն, հասարակական տարածք` բացառությամբ արտադրական տարածքների) գնահատված լիկվիդային արժեքով։ Գրավ կարող է հանդիսանալ այն անշարժ գույքը, որը գտնվում է հետևյալ քաղաքներում և համայնքներում՝ Երևան քաղաքում՝ վարկ/գրավ հարաբերակցությունը սահմանելով 70%, Ջրվեժ, Ձորաղբյուր, Առինջ, Փարաքար, Արգավանդ Զովունի, Գեղանիստ գյուղերում, Աբովյան, Էջմիածին, Դիլիջան, Արմավիր, Մասիս, Գյումրի, Սպիտակ, Հրազդան, Ծաղկաձոր, Աշտարակ, Իջևան, Սևան, Արտաշատ, Արարատ, Մարտունի, Գորիս, Չարենցավան և Վանաձոր քաղաքներում՝ 60%։ |
Վարկի տրամադրման եղանակ | Անկանխիկ |
Վարկի և տոկոսագումարների մարումներ | Ամսական, հավասարաչափ ամորտիզացիա (տրամադրվում է վճարային քարտի միջոցով) կամ անուիտետային մարում, իսկ այլ բանկում գործող գրավով ապահովված պարտավորությունների չափով տեղափոխման դեպքում ըստ հաճախորդի ցանկության կարող է տրամադրվել նաև 3 ամիս մայր գումարի մարման արտոնյալ պայման |
Հայտի ուսումնասիրության վճար |
5 000 ՀՀ դրամ |
Վարկային փաթեթի կազմման և սպասարկման վճար |
Վարկի գումարի 0.8%, նվազագույնը 25,000 ՀՀ դրամ, իսկ առավելագույնը` 300,000 ՀՀ դրամ |
Ժամկետանց տոկոսագումարի/վարկի գծով տույժ | Օրական 0,13% |
Վարկի վաղաժամկետ մարում | Տույժեր չեն կիրառվում |
*Տարիքային սահմանափակումից բացառություններ կարող են լինել այն դեպքերում, երբ վարկի մարման վերջնաժամկետին վարկառուի տարիքը չի գերազանցում 65 տարեկանը։
Հաճախորդի կողմից իրականացվող այլ վճարներ
Հարգելի հաճախորդ, Ձեր վարկային դիմումների արդյունքում ձևավորված գնահատականները և հարցումների քանակը կարող են ազդեցություն ունենալ Սքորինգային համակարգերում Ձեր վարկային ամփոփ գնահատականի վրա:
- Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է հայտի և պահանջվող բոլոր փաստաթղթերի մուտքագրմանը հաջորդող առավելագույնը 5 աշխատանքային օրերի ընթացքում։
- Վարկային հայտի վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետն է 1 աշխատանքային օր։
- Վարկի տրամադրման ժամկետն է 15 աշխատանքային օր՝ պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո։
Վարկային հայտի բավարարման և մերժման գործոններ
Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրման սակագներ
Գրավը պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպության կողմից և լինի Բանկի համար ընդունելի:
Ուշադրություն․ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։ Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։
Տեղեկացնում ենք, որ 16.08.2019թ.-ից սպառողական վարկերի գծով վաղաժամկետ մարումներ իրականացրած վարկառուները կարող են ստանալ վաղաժամկետ մարումից վճարված միջնորդավճարների մասով առաջացած վերադարձման ենթակա գումարները։ Գումարները ստանալու նպատակով հաճախորդները կարող են մոտենալ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ մասնաճյուղեր կամ գլխամասային գրասենյակ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ։
Վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ, երաշխավոր(ներ)ին (առկայության դեպքում) կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
Ձեր գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների եվ վարկի գումարի մարումները։
Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում գրավի առարկան, իսկ դրա անբավարար լինելու դեպքում նաև վարկառուի այլ գույքը, կարող է առգրավվել և իրացվել արտադատական կամ դատական կարգով, ինչպես ուղղակի վաճառքի, այնպես էլ հրապարակային սակարկությունների միջոցով:
Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:
Վարկային պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում կատարվում է տույժերի հաշվարկում՝ համաձայն վարկային համաձայնագրի։
«Ձեր ֆինանսական տեղեկատուն» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է:
Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
Բանկը «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում տալ լրացուցիչ հարցեր։
Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում։
Ի՞նչ է վարկային պատմությունը
«Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն վարկային տեղեկատվությունը վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ, որոնք հաշվի են առնվում ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման, ինչպես նաև արտադրող և վաճառող կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից՝ տարաժամկետ վճարման սկզբունքով («ապառիկ») ապրանքների/ծառայությունների իրացման վերաբերյալ որոշում կայացնելու ընթացքում:
Վարկային պատմության կարևորությունը
Վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման հարցում կարևոր է հաճախորդի վարկային պատմությունը։ Վարկային պատմությունը արտացոլվում է հաճախորդի համաձայնությամբ իր պարտավորությունների վերաբերյալ հարցման արդյունքում ստացված ամփոփ տեղեկատվության մեջ, որն իրենից ներկայացնում է տվյալ անձի վարկային վարքագիծը՝ գործող և մարված պարտավորությունների, կատարված վճարումների, ինչպես նաև երբևէ տրված երաշխավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը։ Դրական վարկային պատմություն հնարավոր է ձևավորել վարկերն առանց ուշացումների մարելու, դրանք նպատակային օգտագործելու դեպքում։
Վարկային զեկույցը գրավոր կամ էլեկտրոնային փաստաթուղթ է, որը պարունակում է վարկային տեղեկատվության սուբյեկտի (ֆիզիկական կամ իրավաբանական) և նրա կողմից ստանձնած տնտեսվարող կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկատվություն:
Զեկույցը կազմված է ԱՔՌԱ գործընկեր կազմակերպություններից ստացված տվյալների հիման վրա և արտացոլում է հարցման պահից վերջին 5 տարվա վարկային տվյալները:
Կիրառվող սքորի տեսակները
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կողմից տրամադրվող որոշ վարկատեսակներում հաճախորդի վարկունակության գնահատման նպատակով կիրառվում են Բանկի սեփական սքոր գնահատման համակարգը։ Սքոր գնահատականը հաճախորդի վարկային պատմության, եկամուտների առկայության, վարկերի մարման ունակության և այլ տվյալների ուսումնասիրության հիման վրա ձևավորված վարկունակության և վարկարժանության թվային գնահատականն է:
ՖԱՅԿՈ սքոր գնահատականը հաճախորդի վարկային պատմության վերլուծության և վիճակագրական ուսումնասիրության արդյունքում հաշվարկված վարկարժանության թվային գնահատականն է։
Նոր վարկի տրամադրման/գործող վարկի գումարի ավելացման նպատակով կատարվող հարցումները կարող են նվազեցնել հաճախորդի ՖԱՅԿՈ սքոր գնահատականը։
Բանկի ներքին սքորինգային մեխանիզմի վրա ազդում են՝
1․ Վարկային պատմություն և ծանրաբեռնվածություն,
2․ Եկամուտ,
3․ Աշխատավայր և աշխատանքային փորձ,
4․ Այլ ցուցանիշներ։
Հարցման նպատակներ՝
Հարցման նպատակը | Ազդեցությունը սքոր գնահատականի վրա | Հարցման հաճախականությունը | Ժամկետ |
Վարկի տրամադրման հայտ | Նվազում է | Մեկանգամյա | Վարկի տրամադրման հայտի դիտարկման ողջ ընթացքում |
Գործող վարկի վերլուծություն (մոնիթորինգ) | Չի ազդում | Պարբերաբար | Վարկի գործողության ողջ ժամանակահատվածում |
Բանկի կողմից հաճախորդին վարկավորման առաջարկների ներկայացում | Չի ազդում | Պարբերաբար | Բանկի կողմից հաճախորդին առաջարկներ ներկայացնելու համաձայնության տրամադրման դեպքում համաձայնության գործողության ողջ ժամանակահատվածում |
Հարցում կատարելու համաձայնությունը պարտադիր է Վարկի տրամադրման հայտի դիտարկման և գործող վարկի և այլ ֆինանսավորման պայմանագրերի շրջանակում վերլուծության (մոնիթորինգի) իրականացման համար, իսկ Բանկի կողմից հաճախորդին առաջարկներ ներկայացնելու դեպքում հարցումն իրականացվում է միայն հաճախորդի կողմից համաձայնության տրամադրման դեպքում։
Որքա՞ն ժամանակ է պահպանվում վարկային պատմությունը
Համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթների, «վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է ներառվի վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն»։
Ինչպե՞ս բարելավել վարկային պատմությունը
Հաճախորդը կարող է բարելավել իր վարկային պատմությունը գործող վարկերը սպասարկելով ըստ մարման ժամանակացույցի՝ առանց ժամկետանցների, նվազեցնելով գործող վարկերի քանակները՝ դրանք մասամբ կամ ամբողջությամբ մարելով, ինչպես նաև ապահովելով տրված երաշխավորությունների մասով պարտավորությունների ժամանակին կատարումը։
Ո՞ւր դիմել, եթե վարկային պատմությունը սխալ է
Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող սուբյեկտներին (վարկային տեղեկատվության աղբյուրին): Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում Հաճախորդի ԱՔՌԱ անձնական գրասենյակից: ԱՔՌԱ-ի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:
Առավել մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է հետևյալ հղումներով`
ժամկետ | Վճարվելիք տոկոսագումար | Վարկի մասնակի մարում | Ընդամենը վճարում |
---|
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
0 | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Ընդհանուր | 0 դր. | 0 դր. | 0 դր. |
Էջը թարմացվել է` 01.11.2024 | 15:52
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: