Հաճախորդների հետ հարաբերությունների կարգավորման մասնագետ, ք․Երևան
Ստորաբաժանում ` Հաճախորդների հետ հարաբերությունների կարգավորման բաժին
Աշխատանքի անցնելու ամսաթիվ՝ անմիջապես
Վայր՝ ք․Երևան
Աշխատանքի տեսակ՝ լրիվ դրույք
Աշխատանքային պարտականություններ՝
- Հաճախորդների բազայի վարում, հետադարձ կապի ապահովում,
- Անմիջական բանակցություններ նոր ներգրավվող և գործող հաճախորդների հետ,
- Բանկային պրոդուկտների և ծառայությունների պատշաճ ներկայացում հաճախորդներին,
- Տեղեկատվության հավաքագրում, վերլուծում, կառավարում,
- Հաշվետվությունների մշակում, ներկայացում,
- Խաչաձև վաճառքների իրականացում,
- Հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում անմիջական ղեկավարին։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ` ցանկալի է հաճախորդների սպասարկման ոլորտում,
- Հայերեն,անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ` MS Office,
- Թիմային աշխատանքի ունակություն,
- Բանակցություններ վարելու ունակություն,
- Կոնֆլիկտների կառավարման կարողություն,
- Նախաձեռնողականություն, ճկուն մտածելակերպ, պատասխանատվության զգացում:
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրական տվյալները (CV) ուղարկել hr@araratbank.am Էլեկտրոնային հասցեին՝ նշելով թափուր հաստիքի անվանումը։
Տեղադրման ամսաթիվ ` 04.12.2024
Դիմել
Դիմելու վերջնաժամկետ`
18.12.2024
Էջը թարմացվել է` 04.12.2024 | 15:19
Տպել այս էջըՏեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: