header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

Հաճախորդների հետ հարաբերությունների կարգավորման մասնագետ, ք․Սևան

Ստորաբաժանում ` Հաճախորդների հետ հարաբերությունների կարգավորման բաժին

Աշխատանքի անցնելու ամսաթիվ՝ անմիջապես

Վայր՝ ք․Սևան
 
Աշխատանքի տեսակ՝ լրիվ դրույք
 
Աշխատանքային պարտականություններ՝
  • Հաճախորդների բազայի վարում, հետադարձ կապի ապահովում,
  • Անմիջական բանակցություններ նոր ներգրավվող և գործող հաճախորդների հետ,
  • Բանկային պրոդուկտների և ծառայությունների պատշաճ ներկայացում հաճախորդներին,
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծում, կառավարում,
  • Հաշվետվությունների մշակում, ներկայացում,
  • Խաչաձև վաճառքների իրականացում,
  • Հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում անմիջական ղեկավարին։

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն
  • Աշխատանքային փորձ` ցանկալի է հաճախորդների սպասարկման ոլորտում,
  • Հայերեն,անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ` MS Office,
  • Թիմային աշխատանքի ունակություն,
  • Բանակցություններ վարելու ունակություն,
  • Կոնֆլիկտների կառավարման կարողություն,
  • Նախաձեռնողականություն, ճկուն մտածելակերպ, պատասխանատվության զգացում:

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրական տվյալները (CV) ուղարկել hr@araratbank.am Էլեկտրոնային հասցեին՝ նշելով թափուր հաստիքի անվանումը։

Տեղադրման ամսաթիվ ` 04.12.2024

Դիմել

Էջը թարմացվել է` 04.12.2024 | 15:18

Տպել այս էջը

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: