header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Կիսվել`

Ծրագրերի թեստավորման (QA) ավագ մասնագետ

Ստորաբաժանում ` Թվային բանկային ծառայությունների վարչություն

Աշխատաժամանակ՝ լրիվ դրույք

Աշխատանքի նկարագիր՝ Մենք փնտրում ենք Որակի ապահովման (QA) ինժեներ՝ արտադրանքի որակն ապահովելու նպատակով հետազոտական և ավտոմատացված թեստեր մշակելու և իրականացնելու համար։

Աշխատանքային պարտականություններ՝

  • Նախագծել, մշակել, իրականացնել և պահպանել որակի գնահատման (ՈԳ) թեստավորման ծրագրերն ու դեպքերը,

  • Թեստավորել ծրագրակազմը բոլոր մակարդակներում,
  • Իրականացնել ձեռքով թեստավորում,
  • Պատասխանատվություն կրել պրոդուկտի որակի համար,
  • Սերտ համագործակցել ծրագրի ղեկավարների հետ՝ պահանջներն ու առաջնահերթությունները հստակեցնելու նպատակով,
  • Կատարելագործել թեստավորման գործընթացներն ու պահպանել համագործակցությունը ծրագրի ղեկավարի, որակի գնահատման մասնագետի և ծրագիրը մշակողի միջև,
  • Սխալների դիտարկման համակարգում ստեղծել և հետևել խնդիրներին,
  • Անհրաժեշտության դեպքում կապվել ծրագիրը մշակողների հետ և քննարկել թեստավորման ասպեկտները,
  • Մասնակցել դիմումների մշակման ողջ գործընթացին՝ նախագծումից մինչև իրականացում,
  • Տրամադրել ամփոփ հաշվետվություն ծրագրի կարգավիճակի վերաբերյալ,
  • Կարողանալ հարմարվել և արագ սովորել ցանկացած այլ թեստավորման գործիք:

 Ներկայացվող պահանջներ

  • Վեբ-հավելվածի ծրագրի բոլոր փուլերի թեստավորման ավելի քան 1 տարվա փորձ,
  • Ծրագրի մշակման և թեստավորման բոլոր փուլերի, կենսագործարկման և գործիքների խորը իմացություն,
  • Սխալների հետևման համակարգի իմացություն (JIRA),
  • Բովանդակությունն ու պահանջները վերլուծելու փորձ՝ արդյունավետ սցենարներ ստեղծելու համար,
  • Թեստավորման ծրագրերի և թեստավորման դեպքերի իրականացման փորձ։ Gherkin լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • HTML/CSS ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Տարբերակների վերահսկման համակարգերի (օր․՝ Git)  հետ աշխատելու փորձ։ Կդիտվի որպես առավելություն,
  • Բաց աղբյուրի թեստավորման համակարգերի իմացություն (Selenium Webdriver, Protractor),
  • Postman հարթակով աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Տվյալների բազայի հետ աշխատելը կդիտվի որպես առավելություն:

Դիմելու ընթացակարգը՝

Բոլոր հետաքրքրված և համապատասխան որակավորում ուենցող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) հետևյալ էլ. հասցեով՝ hr@araratbank.am ։

Տեղադրման ամսաթիվ ` 02.07.2024

Դիմել

Էջը թարմացվել է` 02.07.2024 | 14:16

Տպել այս էջը

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: