header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ ԱԱՀ-ի գումարների վերադարձ
Կիսվել`

ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ ԱԱՀ-ի գումարների վերադարձ

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի Բավրա, Ագարակ, Բագրատաշեն 1 և Բագրատաշեն 2 մասնաճյուղերում իրականացվում է օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձ։

ԱԱՀ-ի վերադարձման պայմաններ

Օտարերկրյա անձին ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարները վերադարձնելու համար գանձվում է միջնորդավճար` ԱԱՀ-ի գումարի 10%-ի չափով, որը պակասեցվում է օտարերկրյա տվյալ քաղաքացուն վերադարձվող ԱԱՀ-ի գումարից:

ՀՀ տարածքում վճարած ԱԱՀ-ի գումարները հետ է վերադարձվում հետևյալ դեպքերում․

  • Օտարերկրյա անձանց կողմից տվյալ հարկ վճարողից 1 օրացույցային օրվա ընթացքում ԱԱՀ-ի վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքը (ներառյալ ԱԱՀ) կազմում է 50․000 ՀՀ դրամ։
  • ՀՀ-ից այդ ապրանքները արտահանվում են ՀՀ տարածքում օտարերկրյա անձանց կողմից դրանց ձեռքբերմանը հաջորդող 90 օրվա ընթացքում։
  • Մինչև ՀՀ-ից այդ ապրանքների արտահանումը դրանք չեն օգտագործվել և ունեն գործարանային փաթեթավորում և (կամ) պիտակավորում։

 ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների համար վճարված ավելացված արժեքի հարկի գումարները չեն վերադարձվում, եթե օտարերկրյա անձի կողմից ձեռք են բերվել․

  • Սննդամթերք
  • Ծխախոտի արտադրանք
  • Դեղորայք
  • Մշակութային արժեքներ
  • Տրանսպորտային միջոցներ և դրանց առանձին մասեր
  • Ապրանք (ապրանքներ), որի (որոնց) դիմաց օտարերկրյա առանձին վերադարձման ավելացված արժեքի հարկի գումարը պակաս է 8335 ՀՀ դրամից։
Պահանջվող փաստաթղթեր
  • Անձը հաստատող փաստաթղթի պատճեն
  • Ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշիվ
  • Արտահանման ենթակա ապրանքների դիմաց կատարված վճարումը, հավաստող փաստաթուղթ (ՀԴՄ կտրոն կամ դրամարկղի մուտքի օրդեր կամ բանկային փոխանցման անդորագիր)

Էջը թարմացվել է` 17.10.2023 | 14:29

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: