header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Անհատական պահատեղեր
Կիսվել`

Անհատական պահատեղեր

Եթե անհրաժեշտ է մեկնել գործուղման կամ որոշել եք վայելել հանգիստը տանից հեռու, պետք չէ մտահոգվել Ձեր թանկարժեք իրերի և փաստաթղթերի ապահովության մասին:  ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ն առաջարկում է անհատական բանկային պահատեղերի վարձակալության ծառայություն:

Անհատական բանկային պահատեղերի վարձակալության շնորհիվ Դուք կարող եք պահպանել Ձեզ համար արժեքավոր իրերը հուսալի և անվտանգ:

  • Պահատեղերի արժեք

    2000-75000ՀՀ դրամ Կախված է պահատեղի չափսից

  • Պահատեղերի չափս

    փոքր, միջին, մեծ

  • Վարձակալության ժամկետ

    7օր-12ամիս

Տրամադրման պայմաններ

Անհատական պահատեղերի վարձակալության համար կարող եք դիմել Բանկի գլխամասային գրասենյակ, Կենտրոն, Նոր-Նորք, Զարգացում և Գյումրի 2 մասնաճյուղեր:

Պահատեղերի վարձակալության պայմաններ գլխամասային գրասենյակի, Կենտրոն և Նոր Նորք մասնաճյուղերի համար

Վարձակալության ժամկետ

Փոքր (սմ)

Միջին (սմ)

Մեծ (սմ)

43,0x27,0x7,5

43,0x27,0x16,0

43,0x55,0x16,0

 7 օր

2.000 ՀՀ դրամ

4.000 ՀՀ դրամ

10.000 ՀՀ դրամ

 14 օր

4.000 ՀՀ դրամ

6.000 ՀՀ դրամ

12.500 ՀՀ դրամ

 1 ամիս

6.000 ՀՀ դրամ

9.000 ՀՀ դրամ

15.000 ՀՀ դրամ

 3 ամիս

8.000 ՀՀ դրամ

18.000 ՀՀ դրամ

25.000 ՀՀ դրամ

 6 ամիս

15.000 ՀՀ դրամ

25.000 ՀՀ դրամ

30.000 ՀՀ դրամ

 9 ամիս

20.000 ՀՀ դրամ

28.000 ՀՀ դրամ

35.000 ՀՀ դրամ

 12 ամիս

25.000 ՀՀ դրամ

33.000 ՀՀ դրամ

45.000 ՀՀ դրամ

Եթե որոշել եք օգտվել անհատական բանկային պահատեղերից մինչև 7 օր ժամկետով, ապա յուրաքանչյուր օրվա համար կգործեն հետևյալ պայմանները.

Փոքր* (սմ)

Միջին* (սմ)

43,0x27,0x7,5

43,0x27,0x16,0

600 ՀՀ դրամ

1.000 ՀՀ դրամ

 

Ժամկետ

Պահատեղերի վարձակալության պայմանները Զարգացում մասնաճյուղի համար 

չափսերը (սմ)

7x24x35

7x25x40

7x26x43

12x24x35

12x25x40

16x26x43

18x24x35

27x24x35

16x43x55

1 ամիս

6.000 ՀՀ դրամ

12.000 ՀՀ դրամ

14.000 ՀՀ դրամ

15.000 ՀՀ դրամ

18.000 ՀՀ դրամ

25.000 ՀՀ դրամ

6 ամիս

12.000 ՀՀ դրամ

24.000 ՀՀ դրամ

30.000 ՀՀ դրամ

36.000 ՀՀ դրամ

42.000 ՀՀ դրամ

50.000 ՀՀ դրամ

12 ամիս

18.000 ՀՀ դրամ

36.000 ՀՀ դրամ

45.000 ՀՀ դրամ

50.000 ՀՀ դրամ

60.000 ՀՀ դրամ

75.000 ՀՀ դրամ

 

Ժամկետ

Պահատեղերի վարձակալության պայմանները Գյումրի 2 մասնաճյուղի համար

 չափսերը (սմ)

5,0x26,0x38,0

12,0x26,0x38,0

1 ամիս

5.000 ՀՀ դրամ

10.000 ՀՀ դրամ

6 ամիս

10.000 ՀՀ դրամ

20.000 ՀՀ դրամ

12 ամիս

15.000 ՀՀ դրամ

35.000 ՀՀ դրամ

Պահանջվող փաստաթղթեր
  • Անձնագիր
  • Սոցիալական քարտ 

 

Օգտակար տեղեկատվություն
  • ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում անհատական պահատուփերի ծառայությունից կարող են օգտվել 18 տարին լրացրած անձինք:
  • Պահատեղի դիմաց վարձավճարի չվճարման կամ պահատեղը պայմանագրով սահմանված ժամկետում չհանձնելու դեպքում Բանկը Հաճախորդից գանձում է տուգանք` սկսած 6-րդ օրվանից յուրաքանչյուր ուշացած օրվա համար` 1.200 ՀՀ դրամ:
  • Հաճախորդի կողմից կորցրած կամ վնասված բանալու պատրաստման դեպքում հաճախորդից գանձվում է 15.000ՀՀ դրամ:

 

Կարևոր է իմանալ
  1. Անհատական պահատեղերը նախատեսված են և վարձակալության են տրամադրվում դրամի, արժեթղթերի և փաստաթղթերի, ոսկու և ոսկերչական իրերի` ներառյալ թանկարժեք քարերը, գեղարվեստական նկարների, Էլեկտրոնային հիշողության տարբեր տիպի կրիչների, այլ արժեքների (այսուհետ` արժեքներ) պահպանման համար։
  2. Անհատական պահատեղերում արգելվում է տեղադրել պայթուցիկ, դյուրավառ, քիմիական և հեղուկ նյութեր, ներառյալ` սնդիկ, եթերային յուղեր, ռադիոակտիվ տարրեր, թմրանյութեր, զենք, զինամթերք, կենսաբանական և միկրո օրգանիզմներ, ինչպես նաև կենսաբանական կամ մարդու առողջությանը վտանգ ներկայացնող նյութեր և իրեր։
  3. Ոսկի և ոսկերչական իրեր, ինչպես նաև այլ կոշտ իրեր Անհատական պահատեղի արկղում պետք է տեղադրել տուփերով կամ այլ փափուկ փաթեթավորմամբ, որպեսզի դրանք չվնասեն կամ չվնասվեն (քերծվածքներ) Անհատական պահատեղի արկղը վերցնելու և դնելու ժամանակ, արկղին, այլ իրերին կամ միմյանց հետ շփվելիս։
  4. Հաճախորդն Անհատական պահատեղերի տեղակայման սենյակի հատուկ կահավորված մասում կարող է գործողություններ իրականացնել տեղադրվող արժեքների և փաստաթղթերի հետ, ընդ որում` Անհատական պահատեղի տեղակայման սենյակում գտնվելու առավելագույն տևողությունը  չի կարող գերազանցել 15 րոպեն։
  5. Պահատեղը ժամկետից շուտ հանձնելու դեպքում  վարձակալական վճարի  վերահաշվարկ չի կատարվում և որևէ գումար չի վերադարձվում:
  6. Հաճախորդն իրեն տրամադրված Անհատական պահատեղի բանալու կորստի կամ այն վնասելու դեպքում պարտավոր է այդ մասին անմիջապես հայտնել Բանկին և վճարել նոր բանալու պատրաստման համար գումար` Բանկի սակագներով սահմանված չափով։ Հաճախորդն իրավունք չունի ինքնուրույն պատրաստել իրեն տրամադրված բանալու կրկնօրինակը։
  7. Անհատական պահատեղի արկղը Հաճախորդը կարող է կնքել  Բանկի կողմից առաջարկվող իրեն հարմար եղանակներից մեկով։
  8. Հաճախորդը, անհատական պահատեղի վարձակալման ժամանակա­հատվածում, Բանկի գործառնական օրվա ընթացքում կարող է մուտք գործել անհատական պահատեղերի տեղակայման սենյակ՝ ներկայացնելով անձնագիրը։

Էջը թարմացվել է` 17.10.2023 | 14:28

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: