header.mobile_app.img.alt.text
Օնլայն բանկինգ
Մի տնից չենք, մի օրի ենք

Հարգելի՛ հաճախորդներ,

Մենք միշտ պատրաստ ենք Ձեզ տեղեկացնել, իրազեկել, զգուշացնել, բայց Դուք եք ձևավորում ֆինանսական անվտանգության այն միջավայրը, որը պաշտպանելու է Ձեզ:

Դուք կորցնում եք ֆինանսական միջոցներ, դառնում զեղծարարության զոհ, այդ իսկ պատճառով մեկ անգամ ևս տեղեկացնում ենք՝

  1. Հեռախոսազանգի, սոցիալական ցանցերի միջոցով որևէ պարագայում մի՛ տրամադրեք անձնական (անձնագրային/սոցիալական քարտի/ID քարտի տվյալներ), քարտային տվյալներ (քարտի համար/PIN կոդ/քարտի գործողության ժամկետ/CVV կոդ/մեկանգամյա օգտագործման գաղտնաբառ), բանկային հավելվածի մուտքանուն/գաղտնաբառ կամ այլ տվյալ․ անծանոթ, կասկածելի, չպաշտպանված կայքերում, սոցիալական էջերում մի՛ լրացրեք վերոնշյալ տվյալները։
  2. Բանկի աշխատակիցը հաղորդակցման որևէ խողովակով հաճախորդից երբևէ չի ճշտում անձնական, բանկային որևէ տվյալ, AraratMobile հավելվածի  մուտքանուն ու գաղտնաբառ, մեկանգամյա օգտագործման, հաստատման կոդեր։ Ըստ այդմ՝ մի՛ պատասխանեք Բանկի անունից հանդես եկող կեղծ զանգերին, որոնք պարունակում են նման հարցադրումներ, մի՛ պատասխանեք Բանկի անունից հանդես եկող կեղծ սոցիալական ցանցերի հաղորդագրություններին՝ մի՛ հաստատեք անձնական որևէ տվյալ, մի՛ կատարեք որևէ գործարք։ Մասնավորապես՝ մի՛ փոխանցեք Ձեր քարտը (քարտերը) այլ անձանց՝ հետագայում դրանք Ձեզ հետ վերադարձնելու պայմանով․ սա խարդախության միջոցով անօրինական գործարքներ կատարելու ևս մեկ մեխանիզմ է։ Տուրք տալով նման առաջարկների՝ Դուք մասնակիցն եք դառնում քրեորեն պատժելի հնարավոր հանցագործության։
  3. Օնլայն գնումներ, վճարումներ, փոխանցումներ կատարելիս խստորեն պահպանեք անվտանգության բոլոր կանոնները՝ մի՛ մուտքագրեք անձնական, քարտային որևէ տվյալ չպաշտպանված կայքերում՝ նույնիսկ ամենագայթակղիչ առաջարկների և աննախադեպ զեղչերի դեպքում, մի՛ լրացրեք տվյալներ Ձեզ անծանոթ հղումներ ստանալիս՝ հավանականությունը մեծ է, որ դրանք հաքերային հղումներ են․ մի՛ գրանցեք Ձեր քարտը՝ առանց նախապես ծանոթանալու կայքի կանոններին և վճարման պայմաններին։

Հիշեք՝ քարտը կորցնելու դեպքում դուք միշտ կարող եք ինքնուրույն բլոկավորել այն AraratMobile հավելվածի կամ USSD ծառայության միջոցով՝ հավաքելով *116# հրահանգը, զեղծարարության հնարավոր դեպք արձանագրելիս անմիջապես կապ հասսատեք Բանկի հետ՝ 010592323 կամ 098542323 հեռախոսահամարներով։

Վստահեցնում ենք, որ Բանկը լիարժեքորեն ապահովում է հաճախորդների անձնական տվյալների պաշտպանությունը՝ շարունակաբար բարելավվելով տեղեկատվական անվտանգության համակարգերը․ եղե՛ք զգոն, մի՛ տրամադրեք որևէ տվյալ անհայտ անձանց, էջերի, հեռախոսազանգերի և շարունակեք նպաստել միասնական ջանքերով ֆինանսական անվտանգ միջավայրի պահպանման մեր որդեգրած քաղաքականությանը։

 

Էջը թարմացվել է` 26.08.2020 | 15:23

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: